Օգոստոսի 31-ն էր, ես արդեն տեղափոխվել էի Երևան, որպեսզի սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցի դառնամ: Դե, ես եկել եմ մարզից` Շիրակից, ու Երևանում պետք է ճանապարհ սովորեմ, քչից-շատից սկսեմ քաղաքը ճանաչել: Ես իմ 2 ընկերների հետ էի, նրանք ինձ ուղղորդեցին, թե ինչ երթուղայինով գնամ, որտեղից, ու ինձ լքեցին:
Ես Բժշկականի դիմացից պետք է նստեի 28 համարի երթուղայինը, գնայի Զեյթունի հանրակացարանների մոտ իջնեի, ու ոտքով հասնեի համալսարան, չհաշված այն, որ ես չգիտեի, թե որոնք են այդ հանրակացարանները:
Ես շատ անհանգիստ իջա մի շենքի դիմաց, որտեղ լիքը հնդիկներ էին, ու ինչպես հետո պարզվեց, դա հենց հանրակացարանն էր: Այստեղ բախտս բերեց: Քայլեցի աջ, հետո` ձախ, հետո` աջ, հետո` ձախ, մեկ էլ ահա` համալսարանս:
Ինքս ինձ սկսեցի ծիծաղել: Շրջեցի, մտա համալսարան, դուրս եկա: Հիմա պետք է հետ գնամ: Կանգնեցի կանգառում, սպասում էի մի երթուղային, որի վրա կտեսնեի «Հերացի» փողոցի անունը: Բայց իրականում նստեցի 37 համարի երթուղայինը, որը տանում էր` չգիտեմ ուր:
Նստեցի, ու գնացինք: Ես նայում էի շուրջս, կային հետաքրքիր վայրեր: Ես հիացած նայում էի շուրջս, չմտածելով նույնիսկ, որ գնում եմ անհայտ ուղղությամբ: Մեկ էլ վարորդը ասաց.
-Գիտե՞ս, սա վերջին կանգառն էր:
Ես սթափվեցի, նայեցի շուրջս, տեսա, որ ամբողջ ավտոբուսում մենակ ես եմ մնացել:
-Իսկ էլ դուրս չե՞ք գալու գիծ:
-Գալու ենք, ուղղակի լիցքավորեմ մեքենան, նոր:
-Իսկ ես կարո՞ղ եմ մնալ մեքենայում:
-Հա, ինչպես կուզես:
Ես ժպտացի ու որոշեցի մնալ, մինչև հասնի այնտեղ, որտեղից որ նստել էի:
-Լսիր, ինչ-որ բան կուզե՞ս խմելու:
-Չէ, շնորհակալ եմ շատ:
-Լավ, հասկացա:
Մեկ էլ վարորդը իջավ խանութ, ու 2 շիշ հյութով վերադարձավ, որից մեկն ինձ համար էր բերել: Ես շատ շոյվեցի:
Նա մեքենան կայանեց, որպեսզի ուղևորներ հավաքվեն: Սկզբից մենակ էի, հետո կամաց-կամաց հավաքվեցին մարդիկ: Ինձ միացավ ոստիկան, տնային տնտեսուհի և պարզապես մարդիկ, որոնք աշխատանքի էին շտապում: Մեքենան ևս մեկ շրջան կատարեց քաղաքում և ապա ինձ իջեցրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Ես կատարեցի մի մեծ պտույտ քաղաքում, ծանոթացա մի փոքր:
Շնորհակալ եմ, բարի վարորդ: Ես քեզ տալու էի 100 դրամ, իսկ դու ինձ վրա ծախսեցիր 300դրամ:
Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։
Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։