





-Մարիա՛մ, էս դու դեռ քնած ե՞ս,- վերմակը երեսիցս քաշելով՝ ասաց մայրս ու ավելացրեց,- բա չե՞ս ուզում տեսնես` դրսում ի՞նչ կա:
-Հա՛, քնած եմ: Ի՞նչ կա որ,- քնատ պատասխանեցի ես:
-Տեղիցդ հել, կտեսնես,- ժպտաց մայրս ու սենյակիցս դուրս եկավ:
-Աաաաաա՜, մեկ է, չեմ հելնելու, ինչ ուզում է լինի,-ասացի ու վերմակս հետ քաշեցի երեսիս, որ քնեմ: Բայց ճիշտն ասեմ՝ շատ հետաքրքրեց, թե դուրսն ինչ կա, ու երևի դրանից էր, որ էլ չկարողացա քնել: Վեր կացա, պատուհանից դուրս նայեցի ու ի՞նչ տեսնեմ. ձյուն:
-Հա, ձյուն է, էլի, վաաա՜,-ասացի ինքս ինձ:
Հագնվեցի, դուրս եկա, որպեսզի աչքովս մի անգամ էլ տեսնեմ:
-Այ քեզ բան, ձմեռը հե՞տ եկավ, չեմ հասկանում:
-Հա՛, հա՛, հետ եկավ, այն էլ ինչպե՜ս հետ եկավ,-ասաց հորեղբայրս, որ իր կոտրած փայտերը արագ-արագ տանում էր փայտանոց:
Սկզբում տխրեցի. չէ՞ որ մարտի 20-նն է ու ձյուն է գալիս. էլ ի՞նչ գարուն, որ պիտի արև չլինի: Դարձա տուն, նայեցի ժամին. 2-ն էր: Մորս հարցրի.
-Մա՛մ, շուտվանի՞ց է ձյուն գալիս:
-Մի կես ժամ է, ինչ սկսվել է,- պատասխանեց ու նաև ասաց, որ գնամ հաց ուտելու:
-Ու՛ֆ, ի՞նչ հաց, հաց ուտելու ախորժա՞կ մնաց: Հազիվ տաքերն ընկել էին, հիմա նորից ձյուն, հա՞:
Դժգոհելով դուրս եկա տանից:
Մի երկու րոպե նայում էի, թե ինչքան ուժեղ էր ձյունը գալիս: Տեսա շանս, որ խաղում էր դրսում՝ թավալվելով ձյան մեջ: Միակ բանն էր, որի վրա այսօր ուրախացա: Կանչեցի մոտս, սիրեցի ու մի ցանկություն առաջացավ մոտս, որ նրան ձյան հետ խաղալիս նկարեմ: Ու սկսվեցին մեր արկածները: Սկզբում նկարում էի նրան, հետո որոշեցի ծառերը նկարեմ, իսկ նա ձյունը հոտոտելով գալիս էր իմ հետևից: Երբ աշխուժությունս մի քիչ անցավ, նկատեցի, որ թրջվել եմ, ու մազերիս վրայի ձյունը ջրի կաթիլների է վերածվել և երեսիցս թափվում է ներքև: Գնացինք տուն, տանը մայրս թեյ տվեց, խմեցի ու մտածեցի այսքանը գրելու մասին: Առանց ժամանակ կորցնելու՝ վերցրի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել:
Այսօր, ճիշտ է, ձյուն եկավ, բայց գարունը դեռ շարունակվում է, ու սա ընդամենը փոքրիկ խոչընդոտ է նրա համար: Ես գիտեմ՝ գարունը, որ իր հետ բերեց «գիժ» մարտ ամիսը, ավելի ուժեղ կգտնվի այս պայքարում:







Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:


Վայրկյան առ վայրկյան ահագնացող կրակ, որ արագ տարածվում էր, մոտենում գյուղին, չհանգցնելու դեպքում ժամեր անց կհասներ բնակելի տներին: Բայց դե բոլորդ էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքի դեմ-հանդիման կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր: Անցավ երկու ժամ, օրը մռայլվեց, անձրև սկսվեց, կարծես վայրկենական: Մի քիչ անհասկանալի ու հետաքրքիր: Ամառային պայծառ օր, ու հանկարծ` անձրև: Գյուղը վատ վիճակում էր, կրակի մեջ, ու օգնության հասավ բնությունը…
Երբ դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:
Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:
Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.
Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի

