2020 թվականի մարտի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի դերասանները, Հ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, իրենց յուրահատուկ արվեստով Վանաձորի հանդիսատեսին ներկայացրին «Անուշ» բեմականացումը, որը մասնակցում էր նաև Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ներկայացումը բեմադրվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի կողմից: Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են Հայաստանի բազմաթիվ թատրոններից, ինչպես նաև Ստեփանակերտից: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը: Բացի այս գործից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացրել էր նաև «Վարազդատ» ներկայացումը:
Թատերական աշխարհը և արվեստը ապրում են և շարունակելու են ապրել և ապրեցնել ժողովրդին: Հանդիսատեսի հոտնկայս, անվերջ, չդադարող ծափահարությունները վկայում են այն մասին, որ հանդիսատեսները գնահատեցին թե՛ դերասանների պրոֆեսիոնալ խաղը, թե՛ բեմադրիչի հմուտ ու գրագետ մոտեցումը ներկայացման յուրաքանչյուր ակնթարթին, և թե՛ առհասարակ, մեծանուն վարպետի նմանօրինակ պոեմներին:
Դե, իսկ յուրաքանչյուր դերասանի արվեստը նրա խոսքի և մարմնի շարժման մեջ է:

Ընդհանուր առմամբ, լիքը մանր բաներ են փոխվել, ու չպիտի անսովոր լինի, որովհետև քանի տարի էսպես եմ ապրել, մնացածն էլ իրենց սովորական կյանքն են ունեցել։ Բայց հիմա ամեն առավոտ հաստատ ամեն մեկս մտածում է, թե սենյակակիցը ոնց քնեց։ Ինձ էլ Մերին չի արթնացնում, մնացել եմ իմ հույսին։ Վստահ եմ, որ հանրակացարանի փոքր քառակուսիներից հետո բոլորիս տները պալատ են դարձել։ Էնտեղի տեսածներից հետո՝ մեր խոհանոցը ամենամաքուրն ու ամենասիրունն է իմ աչքին։










