Կյանքում ամենաթանկ հիշողությունները, որոնք մինչև խոր ծերություն կմնան մեր մեջ տպավորված, որոնք հիշելիս կամ վերապրելիս մեզնից յուրաքանչյուրի դեմքին անկասկած հուշերից ծնված մեղմ ժպիտ է արթնանալու` մեր մանկության հիշողություններն են: Ասում են, թե երեխան ի ծնե մաքուր թուղթ է, որի վրա անջնջելի հետք են թողնում ծնողներն ու ուսուցիչները, որոնք դառնում են երեխայի համար առաջին ուղեկիցները նոր և անծանոթ կյանքի ուղում:
Անկասկած ամեն մի աշակերտի կյանքում մեծ դերակատարում ունի աշակերտի սիրելի ուսուցիչը, անկախ աշակերտի լավ կամ վատ առաջադիմությունից:
Ես նույնպես, ինչպես հավանաբար բոլորը, ունեմ ամենասիրելի ուսուցչուհի, ում անչափ սիրելով և միաժամանակ անչափ նրանից ամաչելով, ամեն անգամ կցկտուր ու շփոթված շնորհակալական խոսքեր եմ ասում` դպրոցում գործող գերմաներեն խմբակում ստացած գիտելիքների պաշարիս համար, և միշտ դժգոհ եմ մնում իմ թերի շնորհակալություններից: 17.am-ը նոր հնարավորություն ընձեռնեց պատմելու Անուշ Ղարիբյանի` իմ սիրելի ուսուցչուհու մասին:
Լսած կլինեք, թե ինչ բարդ լեզու է գերմաներենը: Այո, իսկապես բարդ է, և միայն ուսուցչուհուս շնորհիվ է, որ լավ արդյունքի եմ հասնում:
Հիշում եմ, երբ պատմության թեմատիկ աշխատանքից ցածր գնահատական էի ստացել, բոլորից կարծես նեղացած` ընկեր Ղարիբյանի մոտ էի վազում, գանգատվում, դժգոհում: Իսկ նա ի՜նչ համբերատարությամբ ու հոգատարությամբ էր տանում իմ կամակորությունները: Ու ինչ ուշադրությամբ էի լսում նրա խրատները, մտքում ծանր ու թեթև անելով:
Ամեն անգամ ծիծաղով ենք հիշում “sofort” (իսկույն) բառը, որը ոչ մի կերպ չէի կարողանում մտապահել, իսկ ընկեր Ղարիբյանը ամեն դաս սկսելուց առաջ հարցնում էր. «Հլը ասա, տեսնեմ` sofort-ն ինչ էր, նոր սկսենք»: Դասը առավել հետաքրքիր էր դառնում, երբ զուգահեռներ էինք տանում այլ թեմաների հետ կամ երբ մոռանում էի բառի թարգմանությունը:
Միշտ ցանկացել եմ նմանվել ընկեր Ղարիբյանին, մտապահել նրա տված խորհուրդները, դառնալ նրա նման պարտաճանաչ ու հեռատես: Մասնագիտական կողմնորոշման հարցում ևս նրա շնորհիվ եմ որոշում կայացրել: Դառնալու եմ գերմաներեն լեզվի թարգմանչուհի, որպեսզի նրա գործի շարունակողը լինեմ: Տարբեր հարցերում իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցչուհին է:
Շնորհակալություն, ընկեր Ղարիբյան…
Ես թիավարությամբ զբաղվում եմ 13 տարեկանից: Արդեն 4 տարի է: Թիավարությունը շատ դժվար սպորտաձև է։ Սկզբում ինձ համար էլ շատ դժվար էր, բայց երկար մարզվելուց հետո, կարողացա որոշ չափով հաղթահարել այդ դժվարությունը։
Նկարում տատիկս ու պապիկս էին, ամեն մեկը բազմոցի մի անկյունում կուչ եկած քնած էին: