- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի
Առավոտյան արթնացա աքաղաղի ձայնից։ Հիմա մտածում եք՝ ի՞նչ աքաղաղ, ի՞նչ բան։ Զարթուցիչիս ձայնն էր, աքաղաղի ձայն էր հանում։ Այստեղ որ ժամին էլ որ քնեմ, պետք է առավոտյան ութն անց կես արթուն լինեմ, որպեսզի նախաճաշեմ։
Հյուրանոցում, քանի որ ճաշարանը փոքր է, որոշակի ժամանակահատված են մեզ տրամադրում, որ նախաճաշենք։
Լավ, խոսեմ չորրորդ օրվա մասին։ Մենք մինչև ժամը երեկոյան վեցը ունեինք ազատ ժամանակ և որոշեցինք գնալ ատրակցիոններ։ Հիանալի եղանակ էր։ Ի դեպ, ասեմ, այգին, որտեղ մենք գնացել էինք, շատ հայեր կային, կասեի՝ մեծամասնությունը հայեր էին։ Նստեցինք մի քանի հետաքրքիր ու մի փոքր էլ վախենալու ատրակցիոններ։ Հիանալի ժամանակ անց կացնելուց հետո գնացինք ճաշելու, որից հետո զբոսնեցինք, և մեզ հատկացրած ազատ ժամանակը սպառվեց։
Կեսօրից հետո դարձյալ փառատոնային միջոցառումներ կային: Իսկ թե ինչ արեցինք այնտեղ, ձեզ կպատմի Անուշը։
Դավիթ Ալեքսանյան
***
Երեկ տոնական օր էր, նշվում էր Վրաստանի «Պիոներ ֆիլմ» ստուդիայի 60-ամյակը։ Կային շատ հյուրեր, ովքեր պատրաստել էին գեղեցիկ պարային և երաժշտական համարներ։ Ցուցադրվեցին շատ հին պատմութուն ունեցող ֆիլմեր: Ներկա էին նաև հեղինակները, որոնք անձամբ պատմեցին դրանց ստեղծման պատմությունները։
Դե, արդեն ասել ենք, որ ֆիլմերի ցուցադրությունն արդեն ավարտվել էր, և երիտասարդական ժյուրին պետք է որոշում կայացներ։ Քննարկումները անցան շատ բուռն, քանի որ 83 ֆիլմից պետք է ընտրվեր միայն մեկը։ Բոլորն իրենց կարծիքն էին հայտնում, նաև հակադրվում մեկ ուրիշի հետ։ Բայց ի վերջո մենք կարողացանք որոշում կայացնել։ Ժյուրիի անդամ լինելը շատ բարդ գործ է։ Ցավով, պետք է նաև համակերպվես այն որոշման հետ, որը բոլորովին էլ քո որոշումը չէ:
Այնուհետև տոնական ընթրիք, որի ժամանակ այպես ստացվեց այնպես, որ ես նստեցի Ուկրաինայից ժամանած խմբի հետ, որոնց շատ հետաքրքիր էր մեր պատմությունը: Նրանք անընդհատ ասում էին, թե մենք և վրացիները շատ մոտ ենք ապրում, բայց ոչ մի ընդհանուր նմանություն չեն կարողանում գտնել։
Սիրում եմ այն պահը, երբ նրանց հայերեն բառեր եմ սովորեցնում, դե իհարկե, նրանք էլ ինձ իրենց լեզվից են բառեր սովորեցնում։ Իսկ վերջում էլ ի՞նչ տոն՝ առանց պարելու։ Բարձր երաժշտություն, պարեր, լույսեր։
Անուշ Հովհաննիսյան












Բարև ձեզ, ես Դաթոն եմ։ Հիմա կասեք՝ ինչ ա ասում էս տղեն։ Բացատրեմ։ Վրացիները Դավիթին դիմում են Դաթո, և
Ասեմ՝ իմանաք. հիմնականում անիմացիոն եվ խաղարկային ֆիլմեր էին, որոնցից մի քանիսի վերջաբանը շատ
Ֆիլմերը դիտելուց հետո սկսվում էին քննարկումները։ Ամեն երկրից մի մասնակից մոտենում էր բեմահարթակին եվ
Հետո կինոդիտումը նորից շարունակվեց:
Կարենը խոսելուց մի փոքր լարվում է, արվեստագետին բնորոշ կերպով ավելի շատ զգում է, քան արտահայտվում:
Երկրորդ օրը կրկին լիքն էր զգացմունքներով ու կարևոր դեպքերով։ Այսօր ցուցադրվում էին բոլոր մասնակից երկրների ֆիլմերը։ Բացումը հայերինն էր։ Առաջին ֆիլմը կրկին հայկական էր՝ անիմացիա: Հետո մեր կենտրոնի ֆիլմերի ցուցադրության հերթն էր։ Հանդիսատեսն ուշադիր նայում էր: Մեզ շատ հետաքրքրում էր, որ պահին ինչպես կարձագանքեն, արդյո՞ք կհասկանան: Բայց մութ դահլիճում դա նկատելն անհնար է, ուստի երբ հայտարարեցին ընդմիջում, միջանցքում մոտեցանք այլ երկրների ներկայացուցիչներիի՝ իմանալու նրանց կարծիքը, տպավորությունները:
Ուկրաինայից Նադեժդա Կուչմանը, ով ներկայացնում էր «Վիսնյանկա» կենտրոնը, հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմի գաղափարը, գույները, երաժշտությունը։ Գերմանիայի ներկայացուցիչներից Նատիա Ռոթիի կարծիքով, «Մի սիրո պատմություն» ֆիլմը մարդու իրավունքների շատ նուրբ հարցերից մեկն է բարձրաձայնում։ Մարգարիտա Նագիբինան Յարոսլավից հավանել էր «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, և նրան շատ էր դուր եկել ֆիլմից անիմացիա անցումը։ Վրաստանից Էթեր Պրչուկիձեն ևս հայտնեց իր կարծիքը, ասելով, որ իրեն նույնպես դուր է եկել «Խայտաբղետ աշխարհը» ֆիլմը, որովհետև այն բարձրացնում է տրամադրությունը, գույները շատ տրամադրող են և հենց ֆիլմը իրենով շատ գրավիչ և ուրախ է։ 
Մեր ֆիլմերից հետո ցուցադրեցին Գերմանիայի, Դանիայի, Վրաստանի և մի քանի այլ երկրների անիմացիոն և դոկումենտալ ֆիլմեր։ Ֆիլմերը դիտելուց հետո ժյուրիի անդամները առանձնացան քննարկումների համար։
Դավիթենց ընտանիքի հետ եկել էր նաև մի կին, ով շատ լավ կարողանում էր խոսել հայերեն։ Սկզբում նրանք մեզ փոխանցեցին իրենց պատրաստած նվերները, հետո գնացինք Թբիլիսիում կառուցված ամենամեծ եկեղեցին։ Մտանք, ուսումնասիրեցինք եկեղեցին և դուրս եկանք զբոսնելու եկեղեցու շրջակայքում։ Զբոսանքից հետո միասին գնացինք վրացական ուտելիքներ համտեսելու։