Անունս Վիրսավիյա է: Շատեր են ասում, որ անունս գեղեցիկ է, բայց անսովոր: Եվ իրականում էլ տարածված չէ: Դա Բերսաբե անվան ռուսական տառադարձությունն է և նշանակում է` երդման ջրհոր: Անունս դրել է հայրս՝ ցանկանալով համապատասխանեցնել մյուս երեք քույրերիս անունների հետ: Նրանց անուններն են` Վերոնիկա, Վիոլետա և Վիկտորյա: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ հորս անունն էլ սկսվում Վ-ով՝ Վիկտոր: Մի խոսքով, մեր տանը, բացի մայրիկիս անունից, մյուսներինս սկսվում է «վ» տառով:
Կրում եմ Սողոմոն Իմաստունի մոր անունը: Վերջինս եղել է գեղեցիկ, խելացի և փոքր-ինչ խորամանկ: Հայրս ցանկություն ունի, որ ես էլ դառնամ նրա պես: Դրա համար էլ փորձում եմ նոր տեղեկություններ գտնել, նոր գիտելիքներ ձեռք բերել:
Ասում են, անունը մեծ կապ ունի կյանքի ընթացքի հետ, բայց ես դրան համաձայն չեմ: Ինչևէ, ծանոթությունների ժամանակ անունս բարդություններ է առաջացնում: Կենտրոնանում են անվան ծագման, նշանակության վրա: Հաճախ ստիպված եմ լինում կրկնել այն մի քանի անգամ: Հուսով եմ, որ իմ անունը ժամանակի ընթացքում տարածում կգտնի, և մարդիկ ծանոթանալիս կկենտրոնանան իմ մարդ տեսակի, ոչ թե անվանս վրա:
Չափից շատ սիրում եմ տիեզերքը, նոր տեղեկություններ դրա մասին: Ինչքան էլ մերժում եմ, բայց հաճախ են ասում, որ խանդոտ անձնավորություն եմ: Եվ իրոք, սիրում եմ, որ իմը իմը լինի: Նվիրվող անձնավորություն եմ: Սիրում եմ և լավատես մարդ եմ, բայց հաճախ ընկնում եմ հոռետեսության գիրկը: Հակասական անձնավորություն եմ: Կատակասեր եմ և սիրում եմ արկածներ: Սիրում եմ ազատ ժամանակ գրքեր ընթերցել: Ունեմ բարդ բնավորություն, և ինձ հասկանալն այդքան էլ հեշտ չէ: Երբեմն չափից դուրս անտարբեր եմ դառնում:
Ձգտում եմ օգնել և բարություն դրսևորել նրանց հանդեպ, ովքեր ունեն դրա կարիքը:
Ահա և ինձ էլ ճանաչեցիք:
Վիրսավիյա Դանիելյան, 15 տարեկան, Արմավիր, Բաղրամյան
Ընկերուհիս՝ Անին, մասնակցելով միգրացիային նվիրված սեմինարների, հնարավորություն էր ստացել սեփական նախաձեռնությամբ մի ծրագիր իրագործել, որը կոչվում էր՝ ո՛չ միգրացիային։ Նպատակն էր՝ երեխաների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման միջոցով, որոշակի չափով խոչընդոտել միգրացիային։ Մեր խնդիրն էր` տեղեկատվությունը փոխանցել ինտերակտիվ ներկայացման միջոցով: Ներկայացումը պետք է ցուցադրեինք մեր մարզի դպրոցներում` ցուցադրելով և երիտասարդության մեջ սերմանելով սեր և հավատարմություն հայրենիքի նկատմամբ։
Երբ Անին վերադարձավ սեմինարներից, ինձ ասաց․
Ի վերջո այսպիսի սցենար պատրաստեցինք.
Ներկայացման ժամանակ հնչում էին տարբեր կարծիքներ. օրինակ, ինչու պետք է աղջկա մայրը միջամտի նրանց ընտանեկան գործերին, մի մասն էլ գտնում էր, որ զանգը ճիշտ էր և տեղին։ Եվ ավելի լավ է հետ վերադառնալ հայրենիք, ամեն ինչ սկսել նորից: Կային նաև կարծիքներ, որ հետ վերադառնալով ընտանիքի կյանքը հայրենիքում ավելի կծանրանա, քանի որ գնալու համար վաճառել էին իրենց տունը, և այլևս ապրելու տեղ չունեին:
Մենք ուշադիր լսում էինք հանդիսատեսին, զգում էինք, որ իսկապես շատ ցավոտ խնդիր է բոլորի համար, շատերի ընտանիքներն են կամ անցել արտագաղթի ճանապարհով, կամ պատրաստվում են անցնել: Միայն թե այս անգամ որոշում կայացնելուց առաջ համոզված ենք, երկար կմտածեն:


Կոռաբերդը գտնվում է Բաղանիս գյուղից արևմուտք, շուրջ 7 կիլոմետր հեռավորությամբ, Ոսկեպար լեռնաշղթայի ճյուղավորություններից մեկի վրա գտնվող զույգ գագաթներով մերկացած քարաժայռի վրա: Ամրոցը կառուցվել է մոնղոլ-թաթարների արշավանքների ժամանակաշրջանում: Երբ գազազած հրոսակախմբերը Հայկական լեռնաշխարհի այլ մասերում էին հայ շինականի արյուն թափում, հայրենասերները սուրհանդակներ են ուղարկում տարբեր կողմերի վրա` մարդկանց զգուշացնելով վերահաս աղետի մասին: Այդ ժամանակ էլ մեր շրջակա գյուղերի բնակիչները, մեծ ու փոքր հավաքվում են, գիշեր ու ցերեկ կառուցում ամրոցը` սպասվող վտանգից պաշտպանվելու նպատակով: Ամրոցի կառուցման համար հարկավոր շինանյութերը, ջուրը և հացը մարդիկ անասելի տառապանքներով են հասցրել լեռան բարձունքը: Հենց դրա համար էլ այն ստացել է «Կոռաբերդ» անունը:






















