-Յոթանասունութ էջ, Սոնա Պողոսյան, գլուխ մեկ, բաժին չորս, շարահյուսություն…
Այսպես է սկսում հայոց լեզվի մեր ամեն պարապմունք: Կարծես ավանդույթ է դարձել, մինչև Սոնան այս տողերը չասի, մենք չենք սկսում: Դե ինչ. Սոնան ասաց, սկսեցինք:
Հանգիստ կարդում ենք նախադասությունները, ու հանկարծ Թովմասյանի սահմռկեցնող ձայնը.
-Մուշե´ղ, «գիտեմ» բայի կյանքը պատմի:
Դեմքիս ժպիտը փոխվեց, մտքիս միանգամից եկավ այս բառը` what?:
-Մի խառնվի´ր իրար, լավ մտածի´ր ու ասա´,- հանգիստ ձայնով ասաց ուսուցչուհիս:
-Կյանքը պատմի, այսինքն` ասա, թե ինչ բայ ա, եղանակը, ժամանակը,-փորձեց բացատրել Սոնան:
-Ա~խ, կյանքը, լավ հեսա:
Բոլորը սպասում են իմ պատասխանին ,և վերջապես ես ասացի.
-Գիտեմ բայի կյանքը չգիտեմ:
-Պակասավոր բայ,- միանգամից ասում է Մերին:
-Մուշ ջան, երկու շաբաթ, շատ չէ,- հնչում է Սոնայի մշտական խոսքը:
-Ես որ չասեմ` անցնենք առաջ, ոչ մեկդ չեք ասի, չէ ՞,- ասում է Թովմասյանը ու նայում ինձ,- բացեք , նոր բան եմ թելադրում, գրեք:
Բացեցինք, թելադրեց, գրեցինք ու միաձայն ասացինք
-Բայց…
-Չէ´, չէ´, բայց-մայց չկա, այս կանոնի մեջ բացառություններ չկան,-ասաց Թովմասյանը:
Ո՞նց չկա, աբսուրդ ա, լավ ե՞ք նայել: Հնարավոր չի, որ այս կանոնը բացառություն չունենա. կանոնը առանց բացառության, ոնց որ Ռոմեոն առանց Ջուլիետայի, ոնց որ ես առանց ֆեյսբուքի:
Ինչ որ է, անցանք առաջ:
Բոլորի հետ էլ պատահում է, երբ որևէ բառի փոխարեն ուրիշ բառ են ասում կամ լեզուն կապ է ընկում ու զ-ն «ս» են ասում կամ ուրիշ բան: Բայց մեր բառերը… Ինչքան անջատված լինի մարդ, որ Կոստանդնուպոլիսը կարդա Կորեապոլիս, բայց մի կողմից էլ` չեմ զարմանում, որովհետև ես սիմֆոնիա բառը ասացի սիֆոմսիա, Մերին փոշեկուլը` կոշկուլ: Իսկ այսօր Թովմասյանը ասում է, որ համտես բառը համընդհանուր տեսնելը չէ, այլ` համը տեսնելը:
Ես էլ ոչ տարա, ոչ բերեցի ու ասացի.
-Էդ պարզ էր, թե չէ սենց կլիներ. մենք բոլորս համտեսեցինք դասատուին:
Ասելս ու պոռթկումները մեկ եղան:
Դավիթը նաև մեծատառ ստորակետն ա հորինել` շրջանակը` «Օ» :
Հա, մոռացա ասել` Թովմասյանին չլսեք, կետադրությունը զգալով կդնեք, որովհետև կետադրությունը ինքնին սեր ա, իսկ ինքը ասում ա` կետադրությունը սեր չի, որ զգաք: Բա որ սեր չի, բա ի՞նչ ա:
Նոր խնդիր ենք հայտնաբերել՝ մոտեցման անուղղակի խնդիր (իհարկե, այդպիսի խնդիր չկա):
Այն բառերը ու անունները, որոնք չենք կարողանում կարդալ,ասում ենք «դանդալոշ», օրինակ` «Պերիսթենեսը գնաց տուն», մենք կարդում ենք` «Դանդալոշը գնաց տուն»:
Ես ու Դավիթը շատ ենք իրար հետ վիճում: Մի անգամ ուսուցիչը ասաց. «Ոնց որ տեգոր կնիկներ լինեք, մենակ վիճում եք, իրար հետ յոլա չեք գնում»:
Պարապմունքը վերջացավ, դուրս գալուց Թովմասյանը ասաց .
-Ժավելի հոտ է գալիս:
Մերին էլ պատասխանեց.
-Հա, ճիշտ ա օգտագործած, ժավելի հոտ ա:
Օգտագործած ժավելը ո՞րն ա:
-Հարյուր քառասունյոթ էջ, Սոնա Պողոսյան, գլուխ մեկ, բաժին յոթ, ոճագիտություն…
Մի բան հասկացա՞ք: Հայոց լեզու ենք պարապում:
Մեր ընտանիքում մեղվաբուծությունը սերնդից սերունդ է փոխանցվում: Տատս ասում է, որ պապիկս է մի քանի մեղվի փեթակներ գնել և սկսել զարգացնել մեղվաբուծությունը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այդ մի քանի փեթակներին ավելացրել է մի քանիսը ևս, ու այդպես շարունակ: Պապիս չորս զավակներից հիմա նրա գործը շարունակում է հայրիկս` պատճառաբանելով, որ մեր տարածաշրջանի`Տավուշի մարզի համար, ամենահարմար գործերից մեկը մեղվաբուծությունն է: Այս գործի ամենահամեղ ամիսը բառիս բուն իմաստով օգոստոսն է: Հենց այդ ամսվա սկզբին ենք մենք ամբողջ տարվա մեղրը քամում: Հիմա պատմեմ, թե ոնց է տեղի ունենում այդ գործընթացը: Մեր ընտանիքում բոլորս ունենք մեզ տրված հատուկ հանձնարարությունը: Հայրիկս ու մայրիկս մեղվի փեթակներից հանում են շրջանակները, բերում դասավոռում են տանը, հետո հատուկ դանակով գլխի շերտը քերում ենք (որպեսզի սարքի մեջ դնելուց հետո ավելի հեշտ դուրս գա մեղրը միջից) ու տեղադրում մեղր քամող սարքի մեջ: Այդ սարքը հենց այնպես չի աշխատում: Պետք է ձեռքով արագ պտտացնել, որպեսզի այդ արագութան տակ մեղրը դուրս գա շրջանակի միջից: Երևի այնքան էլ լավ չնկարագրեցի այդ գործընթացը, երևի հենց այն պատճառով, որ պետք է տեսնել և անմիջական մասնակցություն ունենալ դրանում: Աշխարի ամենահանգիստ և «համեղ» մասնագիտություններից մեկն է, չնայած ես դա մասնագիտություն չեմ համարում, այլ ապրելակերպ: Հիմա բացատրեմ` ինչու: Որովհետև եթե մտնում էս այդ գործի մեջ ու սիրով կատարում այն, ապա այդ պարագայում ոչ թե մեղվաբուծությունն օգտագործում ես որպես մասնագիտություն, այլ ապրում դրանով:



