Վստահ եմ, աշակերտներից շատերը չեն սիրում քիմիա առարկան։ Քիմայի դասաժամը դիմավորում են հետևյալ բառերով.
-Յախք, էլի քիմիա։
Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ առաջ չէի սիրում քիմիան: Ես էլ էի ասում այդ արտահայտությունը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի ուսումնասիրել այդ առարկան։ Պարապող ուսուցչուհուս, ինչու չէ, նաև իմ ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ, սկսեցի ավելի հեշտ ընկալել այդ առարկան։ Հիմա ընդամենը մի բան կարող եմ ասել քիմիա առարկայի վերաբերյալ.
-Ա՜յ, գիտություն։
Քիմիա առարկան շատ աշակերտների մոտ ասոցացվում է «գմփալու» հետ։ Դրա մեջ, անշուշտ, ճշմարտության չնչին քանակ կա։ Քիմիան՝ քիմիական փորձերը, իհարկե, ուղեկցվում են «գմփոցներով», բայց առաջացնելով ոչ թե վնաս, այլ հրաշագեղ մի բան (իհարկե, եթե ամեն բան ճիշտ անենք):
Էլ ի՞նչ քիմիա առանց քիմիական փորձերի։ Որպեսզի քիմիան ատող աշակերտներին համոզեմ, որ քիմիան դա ուղղակի առարկա չէ՝ անիմաստ ու անհասկանալի խնդիրներով ողողված, այլ մեկ ուրիշ բան, մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ հրաշք, որոշեցի կատարել քիմիական փորձեր ու դրանք վիդեո տարբերակով ներբեռնել YouTube: Դա կատարելու համար ինձ օգնեցին ո՛չ միայն քիմիայից ստացած իմ գիտելիքները, այլև «Մանանա» կենտրոնի կողմից տրված ֆիլմի նկարահանման և մոնտաժի հմտությունները։ Դե ինչ, միասին սկսենք ուսումնասիրել քիմիան՝ քիմիական փորձերի միջոցով։
Եվ այսպես կարող եք դիտել.
Փորձ 1. Կալիումի պերմանգանատի և գլիցերինի փոխազդեցությունը.
Այստեղ ջուրը հանդես է գալիս որպես կատալիզատոր, իսկ կատալիզատորները այն նյութերն են, որոնք արագացնում են քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց չեն մասնակցում այդ ռեակցիային։
Փորձ 2. Փարավոնի օձ.
Կալցիումի գլյուկոնատը հիմնականում օգտագործվում է օրգանիզմում կալցիումի պակասի համար։
Փորձ 3. Շաքարի ածխացում.
Ծծմբական թթուն իրենից շատ վտանգավոր նյութ է ներկայացնում։ Խիտ ծծմբական թթուն կարող է քայքայել մաշկը՝ առաջացնելով այրվածքներ, հագուստը, փայտը, թուղթը և այլն։ Նոսր թթուն համեմատաբար ավելի «մեղմ» է։ Թթուն նոսրացնելու համար հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա, հակառակ դեպքում այն «կեռա», վտանգավոր թթուն դուրս կցայտի և կվնասի արտաքին միջավայրում եղած ամեն մի իր:
Մի օր բացում ես աչքերդ և հասկանում, որ մեծացել ես, կորցրել անհոգ տարիներդ, նրանք առանց քեզ հարցնելու հեռացել են անվերադարձ: Հե՜յ, մանկություն, այդ ո՞ւր ես շտապում, մի քիչ կանգնիր` խոսենք, քեզ հիշեցնելու այնքան բան ունեմ, չնայած դու ինձանից էլ լավ ես հիշում:
Այս անգամ ևս մասնակցեցինք «Հայ ասպետ» մրցախաղին՝ ձեռք բերելով հաղթանակ և շատ գիտելիքներ: Բոլորս շատ ուրախ էինք, թեև այդ խաղի ժամանակ մրցույթից դուրս մնաց Երևանի թիմը: Խաղին մասնակցում էին Երևանի, Աբովյանի և Լիճքի թիմերը: Մենք ներկայացնում էինք Լիճքը: Խաղն ընթանում էր հիասքանչ, արդար ձևով և անչափ հետաքրքիր: Բոլոր թիմերն էլ ցուցաբերեցին հարուստ գիտելիքներ, ուղղակի միավորների անբավարար քանակը հիմք դարձավ, որ Երևանի թիմը եզրափակիչ փուլ դուրս չգա: Խաղի մթնոլորտը շատ ընկերական էր և չէր զգացվում միայն հաղթելու տրամադրությունը: Բոլոր թիմերն էլ մեկը մյուսին սատարում էին և ցանկանում էին, որ իրենց հետ մրցակցող թիմն անցներ եզրափակիչ: Երբ ավարտվեց խաղը, մասնագետները հայտարարեցին, որ հաջորդ և վերջնական փուլ են անցել Լիճքի և Աբովյանի թիմերը, իսկ Երևանի թիմը չնչին միավորներով է հետ մնացել: Բոլորը միմյանց ձեռք սեղմեցին, շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին հետագա խաղերում: Իսկ ընկեր Արաքս Հոխիկյանը բոլորիս առաջարկեց հաղթանակի առիթով պարել «Ծաղկաձոր» պարը և ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ մյուսներին: