Իրական զրույցների հիման վրա
-Իմացա՞ր՝ Սամոն մեռավ։
-Ո՞նց։
-Ո՞նց են մեռնում։
-Հենց էնպես վեր կացավ ու մեռա՞վ։
-Դե՜, հա, էլի։
-Բա խի՞։
-Ապրելը չէր գալիս, մեռավ։
-Գոնե կարգի՞ն մեռավ։
-Դե մեռավ, էլի…
-Է՜, գլխներումդ խելք չկա էլի։
-Էդ խի՞ որ։
-Բա խելքը գլխին մարդը կմեռնի՞։
-Իյա, բա դու չե՞ս մեռնելու։
-Ես հո շաշ չեմ՝ մեռնեմ։
-Բա ի՞նչ ես անելու։
-Ապրելու եմ։
-Էդ ինչքա՞նի հույս ունես, ա՜յ Ապո բիձա։
-Է՜, էս էնքան խոսցրիր, եկար-անցար, հա՞, թո՜ւ․․․
-Տնաշե՜ն, դու զրո էիր, ես՝ իրեք, դառա չորս, դրա անցնելն էլ ո՞րն ա։
-Է՜, որ ասում եմ՝ գլխումդ խելք չկա․ դու նարդուց ի՞նչ ես հասկանում։
-Է՜․․․
-Տո զխկո՜ւն, էդ խելքով էլ ուզում ես քելեխս ուտես, հա՞․․․ Հազար տարի կապրե՞ս։
-Պա՜հ-պա՜հ, հազա՜ր, չէ մի չէ․․․ Գոնե ասեիր՝ հարուր, տնաշե՜ն։
-Հարուրն ի՞նչ ա․․․ Հարուր եմ էլի, հա՜-զա՜ր․․․
-Դու կապրես, կապրե՜ս․․․
-Բա աչքի թայն էլ չե՞մ հանի․․․ Է՜, որ ասում եմ՝ նարդի խաղալ չգիտես․ աչքս թարթեցի, թե չէ՝ կրիր, է, հետո՞․․․
-Դե լա՜վ, դարդ մի արա․․․ Կաղնու չափ ապրելու ես, հետո, ո՞վ գիտի, մի էդքան էլ կաղնու պես պառկած կապրես, ոնց էլ չլինի էդ ընթացքում մեկին կհասցնես հաղթես։
-Բերանդ խեր բաց արա, օղո՜ւլ, ի՞նչ պառկել, կարգին պիտի մեռնեմ՝ քնեմ ու չզարթնեմ․․․
-Բախտավորությու՜ն․․․
-Գնացի․․․
***
-Բարի օ՜ր, տղե՜ք, էս ի՞նչ լավ գործի եք։
-Աստծու բարին, ոնց որ միշտ՝ զառ ենք գլորում։
-Բա էս Ապո բիձեն ո՞ւ րա, երեկ կրեցի, էլ սիրտ չի՞ անում գա։
-Ո՜նց, չե՞ս իմացել, ա՛յ տա։
-Ի՞նչը։
-Մեռա՜վ․․․
-Ո՞նց` մեռավ։
-Ո՞նց են մեռնում։
-Բայց ուզում էր ապրեր, խի՞ մեռավ։
-Է՜հ, ո՞վ չի ուզում․․․
-Գոնե կարգի՞ն մեռավ։
-Դե հա էլի՝ մեռավ․․․














Գեղարվեստի պետական ակադեմիայում անվճար էր սովորում․ ծառայության էր գնացել իր հասակակիցներից ավելի ուշ։ Արամը տանկի հրամանատար էր, արվեստագետի ազատ հոգին սկզբում բարդ էր հարմարվում ծառայության խստությանը, և, չնայած դրան, լավագույն զինվորների շարքում էր։




