Հայրս գտվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նա, ինչպես շատ-շատ հայրիկներ, ապրում է այնտեղ: Մենք ամեն օր զրուցում ենք Սքայփով, և ես նրան պատմում եմ ամեն ինչ, ինչ ինձ հետ կատարվել է: Ոգևորված պատմում էի, «Մանանայի» դասընթացների և այդ կազմակերպության մասին՝ թե ինչպես են իմ նյութը կարդացել և այլն: Հայրս ուշադիր լսում էր, և հանկարծ նկատեցի նրա դեմքին ժպիտ և նա ասաց.
-Աղջիկս, ես օրեցօր հասկանում եմ, թե դու ինչքան ես նմանվում ինձ: Ես նույնպես քո տարիքում շատ էի հետաքրքրվում և ուսումնասիրում այդ մասնագիտությունը, և ինձ արդեն պատկերացնում էի այդ ոլորտում: Բայց, ցավոք, ես չշարունակեցի այդ ուղին և սովորեցի իրավաբանական ֆակուլտետում:
-Պա՛պ, ինձ նույնպես շատ հետաքրքիր է այդ մասնագիտությունը: Ես շատ եմ ուզում ունենալ ավելի բազմաֆունկցիոնալ լուսանկարչական ապարատ:
-Է~հ աղջիկս, քո հայրը առաջիններից է եղել, որ ունեցել է այդպիսի ֆոտոխցիկ` «Զենիթ» արտադրանքի` դա այն ժամանակվա ամենաթանկ լուսանկարչական ապարատն է եղել:
-Պա՛պ, դե մի քիչ պատմի. ո՞նց առար էդ ապարատը, ի՞նչ էիր նկարում:
-Փող եմ հավաքել ու առել եմ ապարատը 120 ռուբլով: Նկարում էի գյուղը: Հետո ինձ տարան բանակ: Ես շատ էի ուզում ապարատս հետս տանեի, չնայած, որ բանակում չէին թողնում նկարել: Մի խոսքով, ապարատս վերցրեցի հետս: Ծառայել եմ Ռուսաստանի ամենածայրամասային ու ցուրտ մասում` Չուկոտկայում: Այ, էդ էն տեղն ա, որ ասում են` 6 ամիս գիշեր ա լինում, 6 ամիս ցերեկ, մի օրվա մեջ 2 անգամ արևածագ` ամռանը իհարկե: Իրականում էդքան էլ տենց խիստ չի այդպես` վեց ամիս գիշեր- վեց ամիս ցերեկ, այսինքն ձմեռները լույս ընդամենը մի քանի ժամ էր լինում, իսկ ամռանը միշտ լույս էր, ամառային գիշերներին ասում էին «սպիտակ գիշերներ»: Էդ բոլորը ինձ համար շատ արտասովոր էր, ու ես նկարում էի ամեն բան, ինչ ինձ հետաքրքրում էր: Անգամ նկարել եմ Բևեռափայլը, որը մեզ մոտ մի քանի անգամ եղել է: Լսե՞լ ես դրա մասին, ուղղակի հրաշք, աննկարագրելի գեղեցկություն էր:
Մենք բանակում ջուր չունեինք և դրա համար բարձրանում էինք սարերը, որպեսզի ձյուն բերենք և հալեցնենք: Այդպիսի բան երբեք չէիր կարող տեսնել` զինվորները` դեմքերը սառցակալած, անգամ հոնքերին եղյամ պատած: Այդպես շարքով ձյունը շալակներիս գնում էինք: Եվ հանկարծ, մի շատ ցուրտ օր, հրամանատարը բռնացրեց ինձ նկարելուց: Չգրված օրենքով պիտի ջարդեր ապարատս: Բոլոր զինվորները շունչները պահած սպասում էին: Միակ ապարատն էր զորամասում: Հանկարծ նա վերցրեց ապարատս ու ասաց.
-Իմ ապարատը քոնից լավն ա:
Բոլորը հանգիստ շունչ քաշեցին. նա նույնպես շատ էր սիրում լուսանկարել ու հասկացավ ինձ: Բայց վերցրեց ապարատս և ասաց, որ տուն գնալուց կտա: Նա ինձ հետո մի քանի խորհուրդ տվեց լուսանկարելու համար. «Եթե ուզում ես, որ ֆոտոդ լավը լինի և երկար տարիներ հիշես, պետք ա հանկարծակի նկարես»: Մեր բախտը բերեց, որ նա շուտ գնաց տուն, և ընդամենը 1 շաբաթ հետո տղաները գողացել ու բերել էին այն, որովհետև եթե իմ ապարատը չլիներ, ոչ մեկը ծառայության տարիներից նկար չէր ունենա:
Ես հասա իմ ուզածին և գտա հորս «Զենիթը». դա ինձ համար մեծագույն հաճույք էր և միևնույն ժամանակ, հպարտություն: Չէ որ այս ապարատը անցել է բազմաթիվ դժվարություններով և այժմ գտնվում է իմ ձեռքերում: Երբ հայրս տեսավ իր ֆոտոխցիկը, մի ակնթարթում նրա աչքերի առջև երևացին բոլոր արկածները և լուսանկարները: Հավատացեք, ես դա զգացի:
Հ.Գ. Դեն մի՛ նետեք ձեր հին իրերը, որոնք հաճելի հիշողություններ են արթնացնում, քանի որ այն կարող է շատ տարիներ հետո ձեզ ու մնացածներին ուրախացնել և երջանկություն պարգևել:







Սկզբում այն նախատեսված է եղել միայն Արցախյան պատերազմի մասնակիցների երեխաների, հետո ավելի մեծ շրջանակներ է ընդգրկել` ընդհուպ մինչև ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչներ: Ճամբարը «Սիրանույշ» է կոչվում այն բարերար կնոջ անունով, ով ֆինանսավորել է ճամբարի կառուցումը, իսկ ճամբարների հովանավորությունն ի սկզբանե իր վրա է վերցրել Սյունյաց թեմը: Ճամբարները երկուսն են` Հայաստանում և Վրաստանում` համապատասխանաբար` «Սյունիք-Զարգացում» և «Լազարուս» հասարակական կազմակերպություններն են իրագործում: Չգիտեմ հիմա ինչքանով է իրատեսական կասեմ, բայց գուցե ես ինքս էլ մի քանի տարի հետո լինեմ այստեղ դասընթացավար և ջոկատավար, ինչպես 12 երիտասարդները, որոնք հիմա իրենց պատասխանատվության տակ են առել 60 մասնակցի:





Ես վազեցի նրա հետևից, բայց չէի կարողանում նրան բռնել: Նա փոքր էր, բայց շատ արագ էր վազում: Բոլորը ինձ ու նապաստակին էին նայում և ծիծաղում: Ի վերջո ես այնքան վազեցի, որ նապաստակը հոգնեց և կանգնեց: Ես գնացի ու բռնեցի նրան. բոլորը զարմացել էին: Երբ մենք տուն վերադարձանք, ես նապաստակին նվիրեցի ընկերոջս որպես ծննդյան նվեր:
