Արձագանքում եմ Հայարփի Բաղդասարյանի «Հիմա էլ սա» հոդվածին
Բացում եմ 17-ը։ Մեկ էլ ալե-հոպ․ Հայարփին, ում հետ երեկ երեկոյան բանավիճում էի, նոր հոդված է գրել` պատասխանելով իմ հոդվածին, որն իր հերթին պատասխանել էր Հայարփիի «Հիմա էլ սա» հոդվածին, որն էլ շարժել էր իմ հետաքրքրությունը գրել իմ «Ինչն ում համար է հոդվածը»…
-Վայ հասկացանք,- հիմա կասեք դուք: Լավ, շարունակեմ։
Նա իր վերջին հոդվածում բառացիորեն տեղ չի թողել կառչելու Հանրայինին պաշտպանելու համար, բայց ես հո Հանրայինի հանրային շահերի պաշտպանը չե՞մ, որ պաշտպանեմ։ Ես Հանրայինի մասին խոսում եմ որպես հասարակ հեռուստադիտող։ Ինչ վերաբերվում է խավերին․ խավերի մասին խոսելիս ես ի նկատի ունեմ սոցիալական խավերին։ Հանրայինն իր ծրագիրն այնպես է կառուցում, որ հետաքրքիր հաղորդում ունենա թե՛ փոքրերի, թե՛ մեծերի, թե՛ հարուստների, թե՛ աղքատների համար։ Այո, ազգային փոքրամասնությունների մասին գրեթե չի խոսվում։ Ինչու եմ ասում գրեթե, որովհետև մեկ-մեկ, եթե ինչ-որ մեկի մտքին փչում է, խոսում են եզդիների մասին։ Ես Հայարփիին խնդրում եմ, որ մի օրինակ բերի ազգային փոքրամասնությունների մասին հաղորդման, որ եթեր է հեռարձակվում արտասահմանում։ Կարծում եմ, որ ազգային փոքրամասնությունները պիտի հետևողական լինեն իրենց վերաբերվող հաղորդումների եթեր հեռարձակմանը։ Բայց, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա Հանրային ռադիոյով. շաբաթական կարծեմ մոտ 20 րոպե եթեր է հեռարձակվում ազգային փոքրամասնությունների մասին լուրեր։
Ինչ վերաբերվում է ռաբիսին։ Հանրայինով միայն ռաբիս չէ, որ հնչում է։ Ամեն կիրակի եթեր է գնում «Երգ երգոց» հաղորդումը, որի շրջանակներում հնչում են ազգային, երևանյան հին ու մոռացված երգեր։ Իսկ եթե խոսքը գնում է «Ամենակարող երգիչ» նախագծին, ասեմ, որ երգիչների կատարած ռաբիսը ռեստորանի թողած ազդեցությունն է, որ դեռ կրում են նրանք։ Հետևելով նախագծին, ասեմ, որ փուլ առ փուլ նրանք հղկվում են։ Իսկ նախագծի ավարտից հետո շատ հնարավոր է, որ մասնակցեն Հանրայինի այլ նախագծերի, ինչպես օրինակ, «Շանթում»։ Նաև կարծում եմ, որ թեև ռեստորաններում կմեծանա նրանց պահանջարկը, սակայն նախագծի ընթացքում կսովորեն իրենց սխալների վրա և նոր մակարդակ կտանեն ռեստորան։
Հ․Գ․ Հավեսով բանավիճում ենք։ Հա, սիրելի ընթերցող, եթե 17.am-ի թղթակից ես կամ ընթերցող, և ուզում ես ինչ-որ բան ավելացնել, անպայման գրիր։ Գրելով դու ոչ միայն նոր հոգի կտաս բանավեճին, այլև կօգնես, ինչ-որ չափով, խնդրի լուծմանը։ Եվ ինչպես ասում էր մեր թղթակից Շուշան Ստեփանյանն իր նյութում` «Բանն ասելով կլինի»։




Ու մտածեցինք, եթե մասնակցած լինեինք, ավելի շուտ ծանոթացած կլինեինք: Բայց ոչինչ, կարևորը ծանոթացանք: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Հետո պատմեց, թե ինչպես է «Վորլդ Վիժն» Հայաստանի կազմակերպության օգնությամբ ճամբար կազմակերպել իրենց մոտ, երեխաներին մի քանի օրով կտրել վիրտուալ կյանքից և պարգևել իսկական մանկություն:
Մի մասը գնաց պեղումների, իսկ մյուս մասը մնաց պեղած իրերը հաշվելու, գրի առնելու: Երկրորդ փուլում մենք գնացինք անտառ. պետք է սովորեինք ,թե ինչպես են նախնադարում մարդիկ իրենց կացարանների կտուրները ծածկել,տեսանք դասագրքերից հայտնի վանակատ քարը:
Կալավանում անցկացրած 3 օրերը անջնջելի հետք են թողել հիշողությանս մեջ: Շնորհակալ եմ, որ ինձ ընձեռեցին այդ հնարավորությունը` մասնակցել վրանային ճամբարին:


