Հարցազրույց Մարգահովիտ գյուղի բնակչուհու հետ
Բոսքյանդ, Համզաչիման, Մարգահովիտ. սա նույն գյուղն է, տարբեր ժամանակ տարբեր անուններով:
-Թուրքերի ժամանակ, որ եկել են, արդեն համարյա մտնելուց են եղել մեր գյուղը, խոտերը դեղնած են էլե, թուրքերը ասել են` Բոսքյանդ: Դրանից հետո Համզաչիման ա դրվել, ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ հիմունքներով ա դրվել: Այնուհետև կառավարության որոշմամբ գյուղի անունը փոխվեց Մարգահովիտ,- պատմում է իմ զրուցակիցը` Մարգահովիտ գյուղի բնակչուհի, 62-ամյա Ալինա Բեկչյանը:
-Գյուղը քանի՞ բնակիչ ունի:
-4300 բնակիչ, որից 287-ը` ժամանակավոր, 3853-ը` հիմնական:
-Ի՞նչով են զբաղվում այստեղի բնակիչները:
-Անասնապահությամբ, հողագործությամբ` հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Մեկ էլ մեր երիտասարդությունը հիմնականում արտագնա աշխատանքի է գնում:
-Իսկ կյանքը գյուղում ակտի՞վ է, թե՞ պասիվ` հիմնականում տատիկ-պապիկներ:
-Դե, գյուղ ա, էլի, բայց մենք ակտիվ երիտասարդներ ունենք, ովքեր երիտասարդական կենտրոն են ստեղծել:
-Իսկ ի՞նչ են անում երիտասարդական կենտրոնում:
-Հավաքվում են, զրուցում են, ինչ-որ ծրագրերի են մասնակցում ու շահում:
-Ի՞նչ ծրագրեր:
-Շահեցին ինչ-որ մանկապարտեզի համար ծրագիր, գույք բերեցին, խաղալիքներ երեխաների համար, մի այլ ծրագրով` պարի խմբի համար շորեր, էն մյուսով էլ` թեքահարթակներ սարքեցին:
-Կա՞ն գյուղում այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մոտ ապագայում կստանան լուծումներ:
-Շատ ունենք խնդիրներ, հիմա մի նոր ծրագիր կա, որը ուզում ա գյուղում աղբարկղերի հարցը լուծի, մերն արդեն շարքից դուրս ա էկել: Կամուրջ ունենք, երևի կամրջի շինարարությունը սկսեն: ՄԱԿ-ի ծրագրերից ա կարծեմ, Երևանից էին եկել, անունը չեմ հիշում կոնկրետ:
-Կուզենայի՞ք գյուղից գնալ ու ապրել ուրիշ տեղ:
-Ե՞ս, ես չէ, ազիզ, ես գյուղը շատ կսիրեմ, բաներ կա ինձ քաշող, ես ուրիշ տեղ չեմ կարա ապրեմ, ես ստեղ ծնվել եմ, ստեղ մեծացել:
Մեր քաղաքում իրականացրած պեղումները փաստում են այն մասին, որ մեր քաղաքը բնակեցված է եղել սկսած Ք.ծ.ա 4-րդ հազարամյակի վերջից: Իմ քաղաքի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հասել: 
Այստեղ այնքան հանգիստ է, որ նույնիսկ կեսօրին կարող ես քնել մինչև ուշ երեկո, կամ զբաղվել քո սիրած աշխատանքով, ու քեզ ոչ մի աղմուկ չի խանգարի: Իսկ ինձ ամենից շատ իմ քաղաքում դուր է գալիս այն փաստը, որ մեր քաղաքում բոլորը իրար հարազատ են, չնայած այն փաստին, որ Աբովյանը քաղաք է:
Երևի ձեզ վերնագիրը շատ տարօրինակ թվաց: Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ:
Եվ Հայկը հայտարարեց, որ մեր հերթն է: Մարմնովս մի տեսակ դող անցավ, անցան բոլոր վախերս, ու բեմ բարձրացանք: Խոսելու հերթը հասավ ինձ, ժպտացի, սկսեցի խոսել: Կարծես ճախրում էի երկնքում ու հանկարծ հանդիսատեսի վրայով թռչող հայացքս կանգ առավ Ալլայի ժպտադեմ աչքերի վրա: Ես ավելի ոգեշնչվեցի ու անգամ չհասկացա, թե երբ ավարտեցի խոսքս: Սթափվեցի ծափահարությունների ձայնից: Իջանք բեմից ու գնացինք Ալլայի կարծիքը իմանալու:



