Հարցազրույց Չարենցավանի «ԵՈՒՀԿ» կազմակերպության գլխավոր տնօրեն Գառնիկ Բեգլարյանի հետ:
-Ինչպե՞ս առաջացավ կազմակերպության ստեղծման գաղափարը:
-Չարենցավանի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 27-ին: Երիտասարդների ակտիվ մասնակցության շնորհիվ սկզբում կազմվել է երիտասարդական խումբ: Հետո արդեն ավելի լուրջ միջոցառումներ իրականացնելու համար երիտասարդական խումբը խնդրանքով դիմել է քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին: 2006 թվականին քաղաքապետի հովանավորության ներքո Չարենցավանի ԵՈՒՀԿ-ը գրանցվեց որպես կազմակերպություն: 2009թ-ին կազմակերպության նախագահ ընտրվեցի ես, իսկ մինչ այդ նախագահ են եղել Գոռ Մաթևոսյանը, Վահան Վիրաբյանը: Ես երրորդ նախագահն եմ, և արդեն 7-8 տարի է, ինչ գլխավորում եմ կազմակերպությունը: Այն իր գործունեությունը ծավալում է մինչ օրս և բազմաթիվ միջոցառումների, բարեգործական ակցիաների և նմանատիպ ծրագրերի է մասնակցել:
-Ի՞նչ հաջողություններ է ունեցել կազմակերպությունը այս տարիների ընթացքում:
-Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվեց մրցույթ, և այս տարի Չարենցավանը հռչակվեց տարվա տարվա «Երիտասարդական մայրաքաղաք»: Նախանցյալ տարի Չարենցավանը հայտ էր ներկայացրել, սակայն մեր արդյունքը մեկ միավորով պակաս էր: Հաղթանակի առիթով «Ֆրեսկո» կազմակերպության և ԵՈՒՀԿ-ի փոխհամաձայնության շնորհիվ 3 օր անընդմեջ իրականացվեցին ֆիլմերի դիտումներ, որոնք թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ թեմաներով էին և դեռևս չէին ցուցադրվել սոցիալական կայքերում կամ հեռուստացույցով: Արդեն չորրորդ օրը՝ ամսի 27-ին, քաղաք ժամանեց «Ալեքսանդրապոլ Օրկեստրա» երաժշտական խումբը: Կազմակերպվեց անմոռաց և հիանալի համերգ Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում: Իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև «Սասնա ծռեր» ազգագրական երգ ու պարի խումբը, Մրոն, դպրոցի սաները և ուսուցիչները:
Քաղաքը մասնակցում է նաև հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերի: Դրանցից է «Վարդավառ ֆեստ»-ը Գառնիում, որին արդեն երկու տարի է, ինչ մասնակցում ենք: «Վարդավառ ֆեստ»-ի կազմակերպչական խմբում մեր կազմակերպությունը նույնպես ներառված է:
Ընդհանուր առմամբ՝ ԵՈՒՀԿ-ի հիմնական գործառույթը երիտասարդների հետ շփումն է, տաղանդավոր երիտասարդների բացահայտումը, նրանց համար ճանապարհ հարթելը, տարբեր բեմեր դուրս գալու և տարբեր միջոցառումների մասնակցելու հնարավորություն տալը: Կազմակերպությունը իրագործում է տարբեր բարեգործական ակցիաներ մանկատներում և գյուղերի անապահով ընտանիքների համար:
-Վերջերս հանդիպում եք ունեցել Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Ո՞րն էր հանդիպման նպատակը, և ի՞նչ արդյունք ունեցավ այն:
-Մարգար սարկավագ Հագեյանի հետ միասին հանդիպում ունեցանք առաջնորդի հետ, ստացանք նրա օրհնությունը, և ի ուրախություն բոլորի՝ սարկավագը նշանակվեց Կոտայքի մարզի ատենապետ՝ երիտասարդական խորհրդի առաջնորդ: Այդ օրը քննարկվեցին 2017-ին Կոտայքի մարզում իրականացվելիք ծրագրերը, որոնց մեջ մասնակցություն են ունենալու երիտասարդական կազմակերպությունները և եկեղեցուն կից գործող երիտասարդական խորհուրդները: Եթե ծրագրեր կամ միջոցառումներ կազմակեպենք, ապա տեղյակ ենք պահելու երիտասարդական խորհրդին, քանի որ ծրագրի ընթացքում նրանք նույնպես կարող են նոր գաղափարներ առաջարկել: Եվ հակառակը, եկեղեցական տոներին, ուխտագնացություններին մասնակցելու են նաև տեղի երիտասարդները՝ իրենց կազմակերպությունների հետ:
Այսօր էլ Չարենցավանի երիտասարդությունը պահպանում է իր ակտիվությունը, ու մեր քաղաքի կյանքն աշխուժացնում իր նոր մտքերով ու գաղափարներով:

Ես ու քույրս դուրս էինք եկել զբոսնելու: Մենք տեսանք փոքրիկ, քաղցած, անօգնական մի կատու: Որոշեցինք տուն տանել նրան: Կերակրեցինք, լողացրինք, սակայն ծնողներս մեզ թույլ չտվեցին պահել նրան: Որոշ ժամանակ կատվին թաքուն պահում էինք մի անկյունում, բայց մի օր նա այնտեղից դուրս եկավ, և ծնողներս տեսան նրան: Նրանք նորից թույլ չտվեցին պահել կատվին՝ անգամ դրսում: Այդ նույն օրը մեր տուն եկավ եղբորս ընկերը, և տեսնելով, որ մեզ թույլ չեն տալիս պահել կատվին, ցանկացավ ինքը պահել: Ես ու քույրս շատ ուրախացանք: Մենք միշտ փորձում ենք օգնել անօգնական կամ վիրավոր կենդանիներին, սակայն կուզենայինք, որ դրանով զբաղվող կազմակերպություններ էլ լինեն մեր քաղաքում:
Շուտով մոտեցան մի փոքրիկ և զառամյալ մի տատիկ, սկսեցին օգնել պապիկին՝ հավաքելու մրգերը: Ա՜խ, նրանց աչքերը, նրանց այդ անմեղ ու անօգնական հայացքը: Այդ ամենը համեմատելի չէր այն երկուսի գոռոզ ու ըմբոստ հայացքների հետ: Գուցե նրանք հիմա վայելում են փողով վաստակած յուրաքանչյուր հաճույք, իսկ խեղճ գյուղացիներն այրվում են տապից և պայքարում մի կտոր հացի համար: Բայց վիճակն այսօր է այսպիսին, ես կպայքարեմ և երբեք հույսս չեմ կորցնի, որ օրերից մի օր գյուղացին վերևից կնայի նրանց՝ մեծատուններին, կնայի նրանց աչքերի մեջ և թեթև ծիծաղելով՝ կօգնի բարձրանալ:















