Ազատ տարածք խորագրի արխիվներ

Ծանոթացեք. Վայքի ավագ դպրոց

Հարցազրույց Վայքի ավագ դպրոցի տնօրեն  Թարո Հակոբյանի հետ

-Որպես նորընտիր տնօրեն ի՞նչ կասեք դպրոցի մասին:

-Դպրոցը որպես այդպիսին միակն է Վայքի տարածաշրջանում: Ինձ համար շատ հաճելի է աշխատել այս դպրոցում, որովհետև ես գործ ունեմ շատ լավ երեխաների հետ, առավել ևս մատաղ սերնդի հետ`ապագայի հետ: Դպրոցի տիպը, ինչպիսին էլ որ լինի, ընդhանուր է: Շատ եմ կարևորում դպրոցի դերը, քանի որ բոլոր դպրոցները ապագա սերնդի դաստիարակման գործով են զբաղվում:

-Քանի՞ երեխա է սովորում Վայքի ավագ դպրոցում:

-Վայքի ավագ դպրոցում այս պահին սովորում է 229 աշակերտ:

-Վայքում քանի՞ դպրոց կա, քանի՞սն են ավագ:

-Ավագ դպրոցը մեկն է, որն ամբողջովին ենթարկվում է կրթության և գիտության նախարարությանը: Վայքում գործում է մեկ ավագ դպրոց, մեկ քաղաքային վարժարան և մեկ հիմնական դպրոց:

-Դժվար չէ՞ երեխաներին քաղաքի տարբեր մասերից գալ դպրոց հատկապես ձմռանը:

-Դժվարություններ կան, բայց հաղթահարելի են, քաղաքն ինքնին մասշտաբներով փոքր է, բայց երեխաների տեղափոխությունը կատարվում է ներքին քաղաքային (հասարակական) տրանսպորտի միջոցով, ինչպես նաև ոտքով են գալիս և կարողանում են հասնել դպրոց, այդ հարցում մենք խնդիր չունենք:

-Մեր տարիքում, երբ գալիս են ավագ դպրոց, նոր միջավայր, հատկապես տղաների շրջանում առաջանում են կոնֆլիկտներ հասակակից մյուս տղաների հետ: Ի՞նչ կասեք այդ մասին, եղե՞լ են դեպքեր, որ դուք ստիպված եք եղել միջամտել:

-Պետք է անկեղծ խոստովանեմ, որ տեղափոխվելուց հետո, այսինքն՝ ընտրվելուց հետո, այդ հարցը մտահոգում էր ինձ, եղան առանձին փոքրիկ դեպքեր, որոնք լուծվել են, նրանք եկել են ընդհանուր հայտարարի, մենք խոսել ենք այն աշակերտների հետ, ովքեր կանգնած են եղել կոնֆլիկտի երկու կողմերում, ամեն ինչ ավարտվել է, որովհետև միջավայրը շատ դյուրին է: Լինելով տեղաբնակներ՝ նրանք կարևորում են իրենց միջավայրը, առանձնապես այդպիսի դեպքեր չկան, չեմ էլ կարծում, որ կլինեն:

-Կա՞ն բաներ, որ Ձեզ դուր չեն գալիս մեր դպրոցում, եթե այո, ապա ի՞նչը:

-Անկեղծ ասած, սկզբնական փուլում ինձ դուր չէր գալիս առանձին տղաների ծխելն ու շարժուձևը, բայց կարողացել ենք հաղթահարել դա, որն ինձ համար շատ տհաճ ու անընդունելի երևույթ էր, փառք աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել:

-Ի՞նչ կփոխեիք դպրոցը դեպի լավը տանելու համար:

-Ես ունեմ շատ պլաններ դպրոցի հետ կապված: Առաջինը, որ ես կուզենայի անել, երեխաներին բացատրելն է, թե ինչ է դպրոցը իրենից ներկայացնում, բացատրել ուսման կարևորությունը: Երկրորդը, պետք է ուսուցիչներին անընդհատ ուղարկել վերապատրաստման, նրանք նույնպես ամեն օր պետք է նոր գիտելիքներ ստանան:
-Որո՞նք են եղել Ձեր կատարած առաջին փոփոխությունները:

-Ամեն առավոտ դասերը սկսելուց տասնհինգ րոպե առաջ բոլորս միասին կատարում ենք նախավարժանք: Իսկ երկրորդը, անցաթղթով դպրոց մուտք գործելն է: Դպրոց այցելողը պետք է ունենա անցաթուղթ: Դա փաստաթուղթ է` աշակերտի լուսանկարով, անուն-ազգանունով, տնօրենի ստորագրությամբ և աշակերտի մատյանի համարով: Նաև մենք կազմեցինք դպրոցի կանոնագիրքը և բաժանեցինքն  ծնողներին, որպեսզի յուրաքանչյուր ծնող իմանա, թե ինչ դպրոց է  ուղարկում իր երեխային: Եվ ասեմ, որ դպրոցում արգելված է բջջային հեռախոսների օգտագործումը, եթե աշակերտը մտավ դպրոց, նա պետք է անջատի հեռախոսը, միայն անհրաժեշտության դեպքում ուսուցչի թույլտվությամբ նա կարող է միացնել, զանգել, որից հետո նորից անջատել: Ուրախ եմ նրա համար, որ դպրոցն ունի փոքրիկ կանաչապատ հողակտոր, որտեղ այս տարի հիմնեցինք պտղատու այգի:

-Դպրոցներ կան, որոնք ունեն պայմանագիր որևէ համալսարանի հետ, համաձայն որի շրջանավարտներին այդ բուհ ընդունվելիս տրվում են արտոնություններ: Իսկ մեր դպրոցը ունի նման գործընկեր:

-Քանի որ մենք գտնվում ենք բարձրլեռնային գոտում, և մեր շրջանում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, մենք ունենք համաձայնագիր ՀՀ Ագրարային համալսարանի հետ: Մենք 2013 թվականին ունեցանք շրջանավարտներ, ովքեր ընդունվեցին Ագրարային համալսարան: Այդ համալսարանը առաջինն էր, որ իր դռները բացեց մեր շրջանավարտների առաջ: Ունենք նաև համաձայնագիր Ֆրանսիական համալսարանի հետ:

-Ունե՞ք առարկայական օլիմպիադաների հաղթողներ:

-Այո, ունենք, կենսաբանությունից` Հայկ Մարգարյանը` տասնմեկերորդ դասարան, Եվա Գասպարյանը` իններորդ դասարան, Հայ գրականությունից` Մուշեղ Վարդանյանը` տասներորդ դասարան, Հայոց լեզվից` Լիլիթ Գասպարյանը, ռուսերենից` Դիանա Հարությունյանը:

-Ի՞նչ հաջողություններ ունի դպրոցը և ի՞նչ պլաններ կան ապագայում:

-Անցյալ տարի դպրոցն ամբողջությամբ վերանորոգվեց: Բացվեցին ֆիզիկայի և քիմիա-կենսաբանության հոյակապ դասարաններ, ստացանք վարժասարք, որից օգտվում են թե մեր դպրոցի սաները, թե հարակից գյուղերի աշակերտները: Դպրոցը համալրվել է նաև քսաներկու համակարգչով` քսան աշակերտի և երկու ուսուցչի համար, էլեկտրոնային գրատախտակով և wi-fi կապով: Իհարկե, այս ամենի մեջ կա մի խնդիր, դա գույքի խնդիրն է, որը, հուսով եմ, ապագայում կստանանք:

Անի Ավագյան, Վանաձոր

Հեյ, լավ շուկա, ամեն ինչ կա

Հայկական շուկան միշտ աչքի է ընկել իր վառվռուն ու հյութեղ գույներով, ինքնատիպ մարդկանցով և արևելյան կոլորիտով: Մեր պատանի թղթակիցները այս ֆոտոշարքում ներկայացնում են իրենց մարզերի շուկաները:

Պատանի թղթակիցներն աշխատելիս

Լուսանկարները՝ Անի Կարապետյանի, Աննա Այվազյանի, Արմենուհի Ունուսյանի, Արսեն Մկրտչյանի, Արշակ Խուդավերդյանի, Աշխեն Ճաղարյանի, Հրաչ Արզումանյանի, Տաթևիկ Սարգսյանի, Լիլիթ Մկրտչյանի, Ծովինար Տալյանի, Հովնան Բաղդասարյանի, Լիլիթ Կարապետյանի

Ճանապարհներ

Լուսանկարները՝ Անի Ավագյանի, Արաքսյա Ալեքսանյանի, Ալեքսանդր Սարգսյանի, Արմենուհի Ունուսյանի, Արփինե Հակոբյանի, Արփինե Վերանյանի, Արշակ Խուդավերդյանի, Աշխեն Ճաղարյանի, Աստղիկ Ղազարյանի, Մարիամ Այվազյանի, Էլմիրա Հովհաննիսյանի, Էմմա Շահնազարյանի, Էմմանուել Մկրտումյանի, Էրիկ Բադալյանի, Գեղամ Մադաթյանի, Գևորգ Մարգարյանի, Լենա Մանսուրյանի, Լեյլի Թադևոսյանի, Լիլի Նալբանդյանի, Նաիրի Խալափյանի, Նատալյա Թիզյանի, Քրիստինա Բադասյանի, Սաթենիկ Վարդանյանի, Սիրուշ Մկրտչյանի, Տիգրան Չիբուխչյանի, Վալեր Հարությունյանի, Լիլիթ Կարապետյանի, Հովնան Բաղդասարյանի

Հայաստանի երեխաները

Լուսանկարները` Արփինե Վերանյանի, Լաուրա Գրիգորյանի, Գևորգ Մարգարյանի, Ալիկ Գրիգորյանի, Մարիամ Ներկարարյանի, Էլիզաբեթ Խուդավերդյանի, Էմմա Մելքոնյանի, Հասմիկ Դոդոռյանի, Հռրիփսիմե Եղիազարյանի, Լիլի Նալբանդյանի, Լեյլի Թադևոսյանի, Լուսինե Սարիբեկյանի, Մերի Սարգսյանի, Սերինե Հարությունյանի, Տաթևիկ Խաչատրյանի, Շուշան Հարությունյանի, Տաթևիկ Հարությունյանի, Վահե Սուքիասյանի, Լիլիթ Կարապետյանի