Հոդվածիս վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է: Այո, այո, ես խոսելու եմ արդեն շա՜տ լայն տարածում ու ճանաչում վայելող սփիներներից, խոսելու եմ մեր առօրյայի մասը կազմող երևույթներից։
Գրեթե մեկ տարի առաջ բոլորը խոսում էին պոկեմոններից, տարված էին այդ խաղով։ Երիտասարդների հետ խոսելիս միշտ թեմա կլիներ պոկեմոններից խոսելու: Բոլորն ունեին իրենց հեռախոսների մեջ այդ խաղը, սակայն եկավ մի պահ, որ հոգնեցին այստեղ-այնտեղ պոկեմոն որսալուց, և խաղը մոռացվեց։ Այսօր չես գտնի մեկին, ով խոսի պոկեմոններից: Ինձ թվում է՝ անգամ խաղացող չկա։
Պոկեմոնների կորստին ի պատասխան, չուշացավ հնդկական սերիալների աղմուկը: Ազգովի քննարկում էին, բոլոր կայքերը խոսում էին, անգամ մեր թղթակիցներից մի քանիսն էին գրում դրանց մասին, բայց այսօր կարծես սովորական է դարձել, թվում է, թե արդեն հարմարվել ենք։
Հնդկական սերիալներին հետևեց նախընտրական աժիոտաժը։ Եվ ինչպես ես գրել էի իմ «Նախընտրական Հայաստան» հոդվածում. «Տեսնես, երբ ավարտվեն ընտրությունները, ավարտվեն հետընտրական քննարկումները, հայաստանցու առօրյան էլ ի՞նչը կլցնի»։ Հետընտրական Հայաստանում հայերի մեծ մասի առօրյան լցվեց եվրատեսիլյան քննարկումներով։ Դե հա, մենք այդ երաժշտական տոնին լուրջ կարևորություն ենք տալիս։
Իսկ այժմ հստակ կարող եմ ասել, որ հայաստանցու առօրյան սփիներներն են լցրել: Եթե մենք չենք օգտագործում դրանից, ապա վստահ եմ, օրվա ընթացքում փողոցում կտեսնենք շատերին, ովքեր կենտրոնացած պտտեցնում են:
Շատ մարդիկ պնդում են, որ սփիներները հանգստացնում են մարդկանց նյարդերը, սակայն նրանք, ովքեր դեմ են դրան, ասում են, որ այդ խաղալիքը ունենում է հակառակ ազդեցություն:
Սփիներների մասին կարդալիս իմացա, որ լայն տարածում են գտել նաև ԱՄՆ-ում: 2017 թվականին Ամերիկայում սպիներների նկատմամբ հետաքրքրության աճը հասցրեց նրան, որ շատ երեխաներ և անչափահասներ սկսեցին դրանք օգտագործել նաև դպրոցներում: Դպրոցներից հայտնում էին, որ երեխաներն անգամ վաճառում և փոխանակում են դրանք: Boston Globe-ին տված հարցազրույցում Նյու Հեմփշիր նահանգի 6-րդ դասարանի ուսուցիչը պատմել է, որ երբ արձակուրդներից նոր էին վերադարձել, ընդամենը մի քանի երեխաներ ունեին սպիներ, հետո դրանք հայտնվեցին ևս մի քանիսի մոտ, որից հետո դրանք նորաձև դարձան:
Փաստորեն ողջ աշխարհում է տարածում գտել:
Դե ինչ, տեսնենք սփիներները երբ կարտագաղթեն Հայաստանից, և այս անգամ ինչ նոր մոլուցք է փոխարինելու գալու:








Օրեցօր հասակիս հետ ավելացավ նաև միտքս: Ու մի օր էլ կարդացի պաստառի վերնագիրը. «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա»: «Կոնվենցիա» բառն անհասկանալի էր, բայց հոդված առ հոդված կարդալով՝ հասկացա, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտել իր հայացքներն իրեն վերաբերող բոլոր հարցերով (հոդված 12): Հայացքս պայծառացավ: Հետո կարդացի. «Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք: Պետությունը պետք է օգնի այն ծնողներին, որոնք չեն կարող իրենց երեխաների համար ապահովել անհրաժեշտ կենսապայմանները» (հոդված 27):
Երբ առաջին անգամ նա, գրատախտակի մոտ կանգնած, դաս պիտի պատասխաներ, ողջ դասարանը քարացել ու սպասում էր՝ լսելու այդ քնքուշ աղջկա հեզ ձայնը: Այդ պահին ինձ թվաց, թե ես եմ դաս պատասխանում ու ես պիտի գնահատվեմ (հետո պարզվեց, որ այդ զգացումն ունեցել են դասընկերներիցս շատերը): Սառան չխոսեց: Իհարկե, այս ու այն կողմից հուշում էինք, որ անբավարար չստանա, բայց նա էլի լուռ էր: Ես կարծես հասկացա նրան: Երևի մտածել էր՝ եթե խոսի, բա որ ծիծաղե՞ն, ու գերադասել էր լռել: Սիրեցինք նրան ավելի:


