
Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Օրեր առաջ ուսուցչիս և ընկերներիս հետ այցելել էինք ԼԽՈՒԵ (Լսողության խնդիրներ ունեցող երեխաների) կրթահամալիր, որը իմ վերջին շրջանի ամենամեծ տպավորություններից մեկն է: Դպրոցը հատուկ կրթահամալիր է, որը զբաղվում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմամբ և իրականացմամբ: Գործում են կարի, դիմահարդարման, կոշկակարության, գորգագործության, երգի և տարբեր տեսակի խմբակներ, որոնք նպաստում են երեխաների մտքի թռիչքին և մտավոր զարգացմանը: Երբեք չէի եղել նման կրթահամալիրում, երազանք ունեի՝ տեսնել նրանց, շփվել նրանց հետ, նվերներ տալ, գրկել, համբուրել… Եթե անգամ ժեստերի լեզուն չգիտես և չես կարողանում հաղորդակցվել, ամենևին էլ մտահոգվելու կարիք չունես, քանի որ երեխաները հասկանում են քո դեմքի, ձեռքերի և տարբեր տեսակի շարժումներն ու միմիկաները:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Շատ արագ են շփվում մարդկանց հետ, բավականին ջերմ են, որը և հենց քեզ ստիպում է սիրել այդ փոքրիկներին և ժպտալ նրանց հետ միասին:
-Հեե՜յ, փոքրիկներ, գիտե՞ք երեխաներն են այսօր այցելելու մեզ:
-Ուուխխ, ինչ լավ է, իսկ մեզ նվերներ բերե՞լ են, -ասացին նրանք ժեստերի հատուկ լեզվով:
-Իհարկե, շատ- շատ փափուկ խաղալիքներ են բերել ձեզ համար, որ ամեն անգամ խաղալուց իրենց հիշեք:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Նրանք անընդհատ խոսում ու խոսում էին իրենց ուսուցիչների հետ, չարաճճիություններ էին անում, բարկացնում, բայց նաև զուրախացնում էին մեզ: Մի փոքր ցավալի է նաև, որ այդպիսի հրաշքները չեն կարողանում լսել, բայց դպրոցի մեծահասակ աշակերտների խումբը կրում էր հատուկ լսող սարքեր, դրա օգնությամբ կարողանում էին լսել: Մենք այցելեցինք բոլոր խմբակները, ուսումնասիրեցինք նրանց առօրյան, գրեթե մեկ օր միասին անցկացրեցինք. շփվեցինք, խաղացինք և ծանոթացանք: Ներկա գտնվեցինք նաև փոքր միջոցառման, որը հուզեց բոլորիս:



Անունս մայրս է դրել: Նա դեռ մանկուց սիրել է էդի Մերֆիին, և դրա համար էլ ինձ կոչել են Էդի: Պապս ինձ միշտ Էդո է ասում, որովհետև դեմ էր իմ անունին հենց ծնվածս առաջին օրվանից: Մեր ընտանիքում երաժշտությամբ զբաղվող մարդիկ չկան, բայց պապիկս շատ է սիրում երաժշտություն և ինձ միշտ ստիպում է, որ նվագեմ:
Ես միշտ ուրախ եմ ու ժպտում եմ: Փոքր տարիքից երգում եմ ու պարում: Դպրոցում լավ եմ սովորում, սակայն դեռ չեմ որոշել ապագա մասնագիտությունս: Ընտանիքս կազմված է չորս հոգուց՝ ես, հայրս, մայրս և եղբայրս: Հայրս մեր տան գլուխն է, նա ինժեներ է: Հայրս ինձ օգնում է ամեն հարցում: Մայրս շատ բարի է, նա հաշվապահ է: Մայրս իմ իդեալն է, ես ցանկանում եմ նմանվել նրան: Եղբայրս 18 տարեկան է, ծառայում է բանակում: Ես երբեք նրան չեմ ասել, բայց նրան շատ եմ սիրում: Փոքր տարիքից կռվում ենք ու կռվի մեղավորը հիմնականում ես եմ լինում: Եղբայրս կիթառ է նվագում, ես էլ, տեսնելով դա, սկսեցի սովորել: Ընկերասեր եմ, ունեմ շատ ընկերներ: Ընկերներս մտածում են, որ ես աշխույժ եմ, բարի, ոչ նեղացկոտ, բայց կռվարար: Հուսով եմ կընտրեմ լավ մասնագիտություն և կդառնամ արժանի մասնագետ:

-Հիշում եմ՝ ծնունդդ նշել ես սահմանին:




