Ամեն լավ բան ունի սկիզբ և վերջ, քանզի ոչինչ հավերժ չէ: Ահա և վերջ, ավարտվեց մեր յոթնօրյա մեդիա ճամբարը: Մեզ մնացին միայն գիտելիքներ, վառ տպավորություններ և լիքը լիքը հիշողություններ թղթակից ընկերների վերաբերյալ: Կկարոտեմ Լյուբայի հավես հեռախոսի զանգը, Ժորայի պարը, Սոսեի` թոլըրա թո կյան, Մարթայի մարթայապարը, Եվայի ծիծաղը, Հռիփսիմեի ու Լեյլիի բարբառը, Աստղիկների մեջտեղում կանգնած երազանք պահելու պահերը, Խաչիկի վիդեոները, Դավոյի Բաղանիսյան պատմությունները, տիկին Ռուզանի խրատները, ընդունարանից եկած բողոքները, Շուշանի ու Մարիամի նյութեր գրելու հորդորները, Դիանայի ֆոտոյի խորհուրդները, Հովնանի ու պարոն Արայի հանգստությունը, Սիսակի հումորները, Աշոտի ու Անուշի ֆուտբոլը, էն մի Անուշի սեղանի հոկեյը: Կկարոտեմ Սերինեյենց սենյակի ուրվականների ու հոգիների պատմությունները, Նարեի հավես ժպիտը, Լիլիթի կազմակերպած խաղերը՝ մասնավորապես էն խաղը, որտեղ մենք հաշմանդամ էինք: Կկարոտեմ Նանեի բրեյք դանսը, Ռուզաննայի, Աննայի ու Հասմիկի կարմրոտ ակնոցները,Ասպրամի կանաչոտ ակնոցները ու լավ բնավորությունը, էդ ձեզ էլ ա վերաբերվում ակնոցավորներ, Լիլիթի կիսապրոֆեսիոնալ ապարատով արած պրոֆեսիոնալ նկարները, Անիի, Էլյանորայի ու Մարինեի համեստությունը: Կկարոտեմ Արմանի սպիտակոտ մազերը, Գայանեյենց շուտ արթնանալն ու տիկին Ռուզանի համար ծաղիկներ բերելը: Կկարոտեմ մեր «ջոկեր» Կարինեի «Այլ կերպյան» ռեկորդներն ու ակտիվությունը, Նարեկի ու Սերյոժի Մալիշկան, որպես ՀՀ մեծությամբ երկրորդ գյուղ հռչակված լինելու քարոզները, Լուսինեի հայելիով ակնոցներն ու խուճուճ մազերը: Կկարոտեմ մեզ նոր միացած Էլլադային: Կկարոտեմ բոլորին, կներեք ում անունն էլ չհիշեցի…
Ու եթե հանկարծ անցնեմ Օպերայի, Կասկադի մոտով, գնամ Մատենադարան կամ զբոսնեմ Հյուսիսային պողոտայով, խոստանում եմ, որ անպայման կայցելեմ «Մանանա» կենտրոն, վայր, որտեղ ես բացահայտեցի իմ լրագրողական, լուսանկարչական և օպերատորական հմտությունները:

Նաև պետք է լինել մարդամոտ, սիրալիր, որ մարդը քեզ հետ մտերմանա և հարցազրույց տալիս ամեն բան ճիշտ պատմի։ Հետո մենք դիտեցինք Նանեի վարած հաղորդումներից մեկը։ Նա բացատրեց, որ լրագրողն ինքը պետք է նյութի թեման գտնի, գրի հաղորդավարի խոսքն ու վարի եթերը։ Նրա տված գիտելիքները մեզ շատ պետք կգան, քանի որ մեզանից շատերը որոշել են մուտք գործել լրագրության բարդ և պատասխանատու աշխարհը։
Ի դեպ, շատ հետաքրքիր անցավ, ու հիմա անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին: Իսկ երեկոյան մասնակցեցինք վարպետության դասի Նանե Սահակյանի հետ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Նանեն ևս Մանանայի սան է եղել, իսկ հիմա աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող և մոդերատոր:
Սկզբում նա պատմեց Մանանայում ունեցած իր ճանապարհի մասին, իսկ հետ մասնագիտական խորհուրդներ տվեց: Զրույցը իրոք շատ հետաքրքիր էր: Լինել այդքան երիտասարդ ու պրոֆեսիոնալ իսկապես մեծ հաջողություն է: Սակայն անկախ ամեն ինչից՝ մենք բոլորս էլ այսօր տխուր ենք, քանի որ վերջին օրն է ճամբարում: Բայց ինչևէ, մենք արդեն մի թիմ ենք դարձել ու շարունակելու ենք շփվել մինչև վերջ ու ամենակարևորը լինել ակտիվ 17.am-ում:

Կխոսենք վիզուալիզացիայի մասին: Օրինակ, ինչպես պատկերել ֆիլմը, եթե դու ունես ինչ-որ մի պատմություն, որը ենթադրենք, անցած-գնացած բաների մասին է, բայց կա հերոս, և ուղղակի պետք է նրան ճիշտ պատկերել:
-Ավելի շատ կուզեիք ֆիլմի նկարահանման աշխատանքների՞ն մասնակցել, թե՞ մոնտաժային:






