Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը:
Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:
Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:


Նաև պետք է լինել մարդամոտ, սիրալիր, որ մարդը քեզ հետ մտերմանա և հարցազրույց տալիս ամեն բան ճիշտ պատմի։ Հետո մենք դիտեցինք Նանեի վարած հաղորդումներից մեկը։ Նա բացատրեց, որ լրագրողն ինքը պետք է նյութի թեման գտնի, գրի հաղորդավարի խոսքն ու վարի եթերը։ Նրա տված գիտելիքները մեզ շատ պետք կգան, քանի որ մեզանից շատերը որոշել են մուտք գործել լրագրության բարդ և պատասխանատու աշխարհը։
Ի դեպ, շատ հետաքրքիր անցավ, ու հիմա անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին: Իսկ երեկոյան մասնակցեցինք վարպետության դասի Նանե Սահակյանի հետ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Նանեն ևս Մանանայի սան է եղել, իսկ հիմա աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող և մոդերատոր:
Սկզբում նա պատմեց Մանանայում ունեցած իր ճանապարհի մասին, իսկ հետ մասնագիտական խորհուրդներ տվեց: Զրույցը իրոք շատ հետաքրքիր էր: Լինել այդքան երիտասարդ ու պրոֆեսիոնալ իսկապես մեծ հաջողություն է: Սակայն անկախ ամեն ինչից՝ մենք բոլորս էլ այսօր տխուր ենք, քանի որ վերջին օրն է ճամբարում: Բայց ինչևէ, մենք արդեն մի թիմ ենք դարձել ու շարունակելու ենք շփվել մինչև վերջ ու ամենակարևորը լինել ակտիվ 17.am-ում:

Կխոսենք վիզուալիզացիայի մասին: Օրինակ, ինչպես պատկերել ֆիլմը, եթե դու ունես ինչ-որ մի պատմություն, որը ենթադրենք, անցած-գնացած բաների մասին է, բայց կա հերոս, և ուղղակի պետք է նրան ճիշտ պատկերել:
-Ավելի շատ կուզեիք ֆիլմի նկարահանման աշխատանքների՞ն մասնակցել, թե՞ մոնտաժային:
