Երևի բոլոր հասակակիցներս էլ մտածել են այս հարցի շուրջ: Կփորձեմ հակիրճ ձևակերպել կարծիքս: Նախ` մենք այն սերունդն ենք, որը չէր նստում տանն ու հեռուստացույցի կամ էլ համակարգչի առաջ, ժամերով «քրքրում» այն: Ճիշտ է` շատ ու շատ ենք խոսել դրա մասին, շատ ու շատ մարդիկ են ասել այս նույն խոսքերը, թե բա մեր «վախտով» սենց էր, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չենք փոխվում, ու երևի չենք էլ կարողանում փոխվել: Ինտերնետն ու հեռուստացույցը դարձել են բոլորիս օրվա մի մասնիկը: Հենց արթնանում ենք բոլորս «զոմբիացած» ձեռքը տանում ենք դեպի հեռախոսը` զուտ պատճառաբանելով.
-Մա՛մ, դե ժամ էի նայում:
Հասակակիցներս կհաստատեն ասածս: Ասեմ ավելին, քթի տակ կժպտան` հիշելով այդ պատկերը կողքից: Ու գիտե՞ք, իրոք ծիծաղելի է: Այսպես ուրեմն, պատկերացրեք մի օր զարթնում եք ու հեռախոսը ձեր սենյակում չէ, տանն ինտերնետ չկա, իսկ հեռուստացույցի մասին խոսելն անգամ անիմաստ է:
Ինձ ճիշտ հասկացեք, հա՛, ես էլ եմ սենց, բայց այստեղ Մամիկոնյանի խոսքը տեղին չէ, այստեղ «գիտակցված մահն» ավելի շուտ հիմարություն է:
Ժողովու՛րդ, մենք այն սերունդն ենք, որ դուրս էինք իջնում ու «ռեզին» խաղում` կապ չուներ տղա, աղջիկ: Մենք ուրախ էինք. մինչև գիշերվա տասնմեկը «պախկվոցի» ու «հալամուլա» էինք խաղում, ու միշտ այնպես էր ստացվում, որ վերջին «պախկվողները» տանն էին «պախկվում»: Այ, այսպիսինն էինք մենք, որ դրսում խաղալիս մեկ էլ մի ծանոթ ձայնով կիսաջարդված ֆուրգոն էր մոտենում, ու սաղս սկսում էինք գոռալ.
-Մա՛մ, ա՛յ մամ, հարյուր դրամ «քցի», էլի` բամբակ առնեմ:
-Ա՛յ տղա, էրեկ չե՞ս կերել:
-Ա~, դե հիմի սաղ առնում են, ես չառնե՞մ:
-Լավ, սպասի՛:
Ժողովու՛րդ, այ էս էինք մենք, ու հաստատ դա ավելի լավ է, քան այսօրվա սմայլիկներն ու վիրտուալ խոսակցությունները: Կամ այն, որ էլի ամբողջ շենքի երեխաներով սկսում էինք գոռալ ու փող ուզել.
-Հիմա ինչի՞ համար, տղա՛ ջան:
-Տղերքով գնում ենք «կոմպնոց»:
Այդ «կոմպնոց»-ը դարձել էր մեր փոքր ժամանակվա խաղատունը: Ամբողջ շենքի տղաներով ամեն չորեքշաբթի օրը գնում էինք “Medal of honor” խաղալու: Չգիտեմ, հիմա դեմքս լուսավորվում է ժպիտից, որովհետև դա ավելի լավն էր: Չգիտես ինչու, մի տեսակ ավելի շատ էիր վստահում մարդկանց այդ ժամանակ:
Մենք այն սերունդն ենք, որն արդեն առանց ամաչելու կարողանում է տանն ասել, որ սիրում է ինչ-որ մեկին, իսկ երեսունից երեսունհինգ տարի առաջ այ դա էր «կատաստրոֆա». «Ո՞նց թե, իմ աղջիկը տասնվեց տարեկանում «սիրած» ունենա: Ոչ մի դեպքում, մտքիցդ հանի…»: Բայց նաև մենք այն սերունդն ենք, որը դեռ ստեղծագործում է, որը դեռ իր մտքերը, թեկուզ հեռախոսի մեջ, գրում է: Մենք այն սերունդն ենք, որն ունի 17.am: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե գալիք սերունդը կմտածի՞ դրա մասին: Կամ լավ, ասենք` մտածեց, ի՞նչ պետք է գրի: Երևի այսպես
-Հիշու՞մ եք, սիրելի՛ ինտերնետակիցներ, թե ինչպես մենք նշեցինք iPhone10-ի գալուստը մեր վիրտուալ աշխարհ:
-Այո˜, սիրելի՛ ցանցային ադմինիստրատոր:
Հոդվածիս մեջ չակերտավոր բառերը շատ եղան. դա է ցավալին: Հիմա քչերը գիտեն, թե «պախկվոցին» ինչ է: Չեմ ուզում, որ երեխաների բառապաշարից դուրս գան այդ բառերը, բայց դուրս են գալիս` տեղը զիջելով shopping, TV, keyboard, browser կամ նմանատիպ բառերին:



Դասընթացը վերաբերում էր օպերատրությանը և ֆիլմեր ու տեսանյութեր նկարելուն: Սկզբում ծանոթացանք տեսախցիկի հետ: Հետո բացահայտեցինք որակյալ տեսագրություններ անելու գաղտնիքները: Օրինակ՝ դուք գիտե՞ք, որ տեսանյութի մեկ վայրկյանը հիմնականում ներառում է քսանհինգից-քսանվեց ֆոտո: Կամ, որ որակյալ վիդեո ստանալու համար պետք է օբյեկտը «նշանառության» տակ պահել ամենաքիչը տասը վայրկյան: Չմտածեք, թե մենք խոսում էինք միայն օպերատրության մասին, չէ որ թե՛ ֆոտոն, թե՛ տեսանյութերը և թե՛ լրագրությունը սերտ կապված են միմյանց: Երբեմն պարոն Դավիթն օգտագործում էր աշխատանքային տերմիններ: Երեխաներից ոմանք հասկանում էին, ոմանք նայում իրար երեսի ու թոթվում ուսերը: Սակայն մեր ոչ մի շարժում չէր վրիպում տիկին Ռուզանի աչքից: Նա ընդհատում էր դասն ու ասում.
Դասընթացը նման չէր սովորական, դպրոցներում անցկացվող դասերին, քանի որ բոլորը միջամտում էին, բերում էին իրենց օրինակները, զուգահեռներ էին անցկացվում ֆոտոյի և վիդեոյի միջև: Մասնագետներից յուրաքանչյուրը իր իսկ օրինակով փորձում էր ավելի հասանելի դաձնել մեր ստացած տեղեկությունները: Վերջում մեր գիտելիքները ամրապնդեցինք փորձով: Երեխաներից մի քանիսը պարոն Դավիթի օգնությամբ նկարահանեցին մեր բանավեճերն ու քննարկումները: Երեխաներն ասում են, որ սկզբում պարոն Դավիթն անընդհատ ուղղումներ էր անում, իսկ վերջում ասաց, որ համեմատաբար լավ է ստացվում: Գրեթե անցանք ևս մեկ փուլ, որն ավելացրեց մեր հետաքրքրությունները ֆիլմերի ու դրանց նկարահնման ընթացքի նկատմամբ:
Ուռա՜, լույսը բացվեց, զարթուցիչը զնգաց և գրեթե բոլորս գնացինք մարզասրահ: Գնացինք և օգտվեցինք մարզասրահի բոլոր բարիքներից: Բնականաբար, գտնվեցին մի քանիսը, որ ավելի շուտ գնացին մարզասրահ և հասցրին մարզվելու հետ մեկտեղ նաև կատակել ու զվարճանալ: Այնուհետև առօրյա գործեր մինչ նախաճաշը՝ լվացվել, հագնվել, նաև սիրունանալ: Եկավ նախաճաշի ժամը: Բոլորս 17.am-ի շապիկները հագած գնացինք ուտելու, ինչպես միշտ սկսեցինք զրուցել մյուս մասնակիցների հետ, կատակներ անել: Շատերը ուտում են այն, ինչ սիրում են, իսկ ոմանք էլ՝ կալորիաներն են հաշվում: Նստում ենք մեծ ու փոքր սեղանների շուրջը, փնտրում մարդկանց, ովքեր կնստեն մեր սեղանի մոտ՝ ազատ աթոռներին, բայց խումբը մեծանում է և շուտով սկսում ենք աթոռներ ավելացնել: Իսկ ճաշարանի մեծ հայելու մոտով անցնելիս միշտ նկարվում ենք կամ ծուռ մազերը ուղղում:
Նախաճաշից հետո գնացինք սենյակ, զանգեցինք տնեցիներին, մի քանի բառ ասացինք և իջանք քննարկումների սենյակ, որտեղ սկսվեց բազմաբովանդակ վարպետության դաս Սլավոնական համալսարանի դասախոս և RAU-TV-ի օպերատոր Դավիթ Թորոսյանի հետ: Բավականին ինֆորմացիա ստացանք. թե ինչպես նկարահանել ֆիլմ, օգտվել եռոտանուց և տեսախցիկից: Այնուհետև դասախոսություն, թե ինչպես նյութի թեմա ընտրել, ինչպես զարգացնել գաղափարները:
-Տիկին Ռուզան, գնացինք մի պապիկի տուն, մի երեխա ասեց, որ տանը չի, մեկ ուրիշը՝ թե գնացել է ուրիշ երկիր, մյուսն էլ ասաց, որ ուրիշ աշխարհում ա:





Այսօր անցկացրինք ֆոտոարշավ դեպի Արզական գյուղ: Մտածում էի, որ հետաքրքիր բաներ չեն լինի, բայց ենթադրություններս սխալ էին: Գյուղում քիչ շրջելուց հետո հանդիպեցինք շատ հետաքրքիր և հյուրընկալ մարդկանց, ովքեր մեծ հաճույքով պատմում էին հետաքրքրաշարժ մարդկանց մասին: Առաջին մարդն, ում այցելեցինք դարբին Արտակն էր, որը արդեն 25 տարի անընդմեջ աշխատում և զարգացնում է իր կարողությունները դարբնություն արհեստի մեջ: Դարբին Արտակի գործերը ոչ միայն ունեն պահանջարկ մեր տեղական շուկայում, նաև հաճախ արտերկրյա պատվերներ է ունենում: Չնայած երկար տարիների աշխատանքին՝ նա պատասխանեց, որ երբեք չի հոգնի իր աշխատանքից:
Հետաքրքիր զրույցից հետո գյուղացիները մեզ ուղեկցեցին մի տուն, որը ես նմանացրի թանգարանի: Տանտիրոջ անունը՝ Վալես էր և հենց նա էր այդ գեղեցկության վարպետը: Աննկարագրելի գեղեցկություն ունեցող այդ տունը երկար տարիների ընթացքում է դարձել այդպես գեղեցիկ: Տունն ամբողջովին պատված էր խճանկարներով: Չեք հավատա, բայց նույնիսկ տան ներսում էր ամբողջովին խճանկար: Նա նաև հին իրերի և կենդանիների սիրահար էր: Հմայված այդ գեղեցկությամբ՝ հետաքրքրաշատ օրը շարունակեցինք ճամբարում: Օրեցօր մտերմանալով իմ նոր ընկերների հետ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կանցնեն այս օրերը և ինչպես կբաժանվենք իրարից: Ամեն ինչ անցնում է ուրախ և հետաքրքիր մթնոլորտում, և հենց դրա շնորհիվ է, որ չենք ձանձրանում, իսկ օրվա վերջում ուժասպառ երանելի քուն ենք մտնում: Մեզ սպասվում են դեռ բազմաթիվ հետաքրքիր արշավներ և ֆիլմերի նկարահանումներ:
Կենտրոնի դասընթացավարները, մենթորները և կամավորները կօգնեն նրանց գործնականորեն կիրառել իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները՝ պատրաստելու ֆիլմեր, լուսանկարելու և նյութեր գրելու: Իրենց փորձով և գործնական խորհուրդներով վարպետության դասեր կվարեն «Մանանա» կենտրոնի կողմից հրավիրված ոլորտի լավագույն լրագրողներ, կինոռեժիսորներ և ֆոտոլրագրողներ:
Հիմա ամառ է: Մեր թղթակիցներն ունեն շատ ժամանակ և լիքը-լիքը գաղափարներ: Մեդիա ճամբարը հրաշալի հնարավորություն է դրանք իրագործելու համար:
Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են ստեղծվում մեր նյութերը, ֆիլմերն ու լուսանկարները, ովքեր են մեր թղթակիցները, ինչ են ուզում պատմել ձեզ իրենց նյութերով, ֆիլմերով և ֆոտոպատմություններով, ովքեր են վարպետության դասեր անցկացնելու մեզ համար, ապա հետևեք մեր աղվերանյան մեդիա ճամբարի օրագրին. գուցե հենց այս օրերի ընթացքում կնկարահանենք ձեր ամենասիրելի ֆիլմը, լուսանկարը կամ կգրվի ….


