Իմ սենյակի պատերը ոչ միայն բաժանում են իմ սենյակը մյուսներից, այլ նաև ինձ համար ունեն շատ կարևոր նշանակություն: Ես դրանց վրա եմ փակցնում այն ամենը, ինչը միանգամից հիշելը ինձ համար դժվար է, օրինակ` անգլերեն բառեր կամ մաթեմատիկական բանաձևեր: Ամեն օր, կամա թե ակամա, ես նայում եմ դրանց և որոշ ժամանակ անց յուրացնում եմ: Այնքան հեշտ է սովորել և հիշել ամեն ինչ այս ձևով:
Իմ սենյակի պատին տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հայտնի խոսքերը: Ամեն անգամ այդ խոսքերը կարդալիս ես ոգեշնչվում եմ: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ինձ հարազատ: Խոսքերի մոտ գրում եմ նաև դրանց հեղինակների անունները: Ժամանակի ընթացքում սովորում եմ, թե որ խոսքի հեղինակը ով է: Շատ հաճելի է, երբ դիմացինդ մի հայտնի կամ ոչ այնքան հայտնի խոսք է ասում, իսկ դու գիտես, թե ով է դրա հեղինակը:
Եվ վերջապես, իմ սենյակի պատերը տարբերվում են տան մյուս սենյակների պատերից: Տարիներ առաջ ես և եղբայրս ծնողներիս մի կերպ համոզեցինք, որ սենյակիս պատերին նկարենք նյույորքյան շենքեր, թռչուններ, ամպեր և այլն: Եվ հիմա իմ սենյակ մտնելիս՝ ինձ հեքիաթի մեջ եմ զգում: Միշտ այնքան ուրախ է իմ սենյակում: Այդ գույները և պատկերները երբեք թույլ չեն տալիս, որ ես ունենամ վատ տրամադրություն:
Կարծում եմ՝ կարողացա ցույց տալ սենյակի պատերը ավելի էֆեկտիվ օգտագործելու ձևեր: Դե, հետևեք իմ օրինակին և չեք փոշմանի:
Շփման կետը «Ե» տառը
Ես Էմման եմ, անվանս բացատրության համաձայն՝ խորհրդավոր, դա չգիտեմ, բայց այն, որ հետաքրքրասեր եմ, դա հաստատ գիտեմ։ Խոսքը միանշանակ այլոց կյանքով հետաքրքրվելը չէ, այլ այն ամենով, ինչ ը կարող է դրական փոփոխություն մտցնել իմ ու իմ շրջապատի կյանքում։






