
Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Եղեգնաձորի Մշակույթի տան կինոդահլիճի դռները բացվել էին, դահլիճը լեփ լեցուն էր թե՛ երեխաներով, թե՛ մեծահասակներով: Բոլորը հավաքվել էին նայելու ռեժիսոր Հրաչյա Հովհաննիսյանի «Անտառի տնակը» խորագրով թատերական բեմականացումը:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Դահլիճը այնպես էին ձևափոխել, որ թվում էր իրական անտառ է: Շնիկի կերպարով հանդես եկած աղջնակը իր խոսքը սկսեց այսպես.
-Այս տարի շան տարի է լինելու, այս տարի իմ տարին է լինելու:
Հետո անտառում սնկերի կողքին հանդիպելով մրջյունին, հարցրեց.
-Էսպես, էս ցուրտ ժամանակ ի՞նչ ես անում մեն-մենակ:
-Էս մեր ծանոթ կողմերում ես մի տաք տեղ եմ փնտրում:
-Խելոք մրջյուն ինձ հետ եկ, չես փոշմանի դու երբեք: Էս մեր ծանոթ կողմերում, էս մեր սիրուն անտառում կառուցելու ենք մի տաք տուն, որտեղ բոլորս միասին կդիմավորենք այս նոր տարին:
Մրջյունը ուրախացավ և միացավ շնիկին, հետո նրանք հանդիպեցին ցրտից մի անկյունում կուչ եկած փիսիկին, որը սկզբում վախեցավ շնից, իսկ հետո ընկերացավ նրա հետ:
Կարծես այն հետաքրքիր մուլտֆիլմերից լիներ, որտեղ անգամ մկներն էին փիսիկի հետ ընկերություն անում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Նրանք միավորվեցին և կառուցեցին իրենց ամանորյա տնակը, իսկ ամեն առավոտ աքաղաղը արթնացնում էր նրանց:
Բայց դե ինչ ներկայացում առանց չար կերպարի, այս դեպքում առանց ծովահենների, որոնցից մեկն ընկերացավ շնիկի հետ, իսկ հետո նրան առևանգեց, ցանկանալով փչացնել ամանորյա տոները: Բայց ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ նույնպես ամեն ինչ ուրախ ավարտ ունեցավ: Ձյունանուշը և շնիկի ընկերները գանձերով լի արկղը տարան ծովահենների մոտ, երկար բանավիճելուց հետո գանձերը իջեցրին ծովի հատակը: Ծովահենները ներողություն խնդրեցին իրենց վատ պահվածքի, չարամտության համար և ազատեցին շնիկին: Իսկ վերջում բոլորը պարեցին, երգեցին միասին: Իսկ երեխաները ուրախ տրամադրությամբ դուրս եկան դահլիճից…



Դեկտեմբերը նաև ամփոփումների ամիս է, մենք խնամքով ծալում, մեր հիշողության պահոցներն ենք ուղարկում լավագույնը, որ ունեցել ենք տարվա ընթացքում, լավագույնը, որ մեզ թվում է, վաղն այլևս չի կրկնվի, կարևորը, որը պետք է նաև մեկ անգամ էլ իմաստավորել: Ահա այդպիսի հոդվածներ են Սերյոժա Առաքելյանի 
Արի՜, Նո՛ր Տարի,