Վերնագիրը կարդալուց, վստահ եմ, շատերը բան չեն հասկանա, բայց նույթը կարդալ վերջացնելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ես վերցրել եմ տարբեր երեք արվեստի ճյուղեր, այդ արվեստի ճյուղերը իմ տեսանկյունից և դրանք ներկայացնող երեք գեղեցկուհիների, ովքեր միմյանց չեն էլ ճանաչում:
Գիտեմ, գիտեմ բարդ ու անհասկանալի եմ խոսում, բայց հավատացեք, կարդալուց հետո կհասկանաք:
Պար
Արվեստի ձև, որն արտահայտվում է մարմնի ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է երաժշտությունից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։
Պա՞ր: Լավ, էլի՜: Ես այնքան հեռու եմ արվեստի այս ճյուղից:
Նույնիսկ խնջույքների ժամանակ ինձ ստիպում են, որ պարեմ, չեմ ստի, ստացվում է, բայց ախր, հո զոռով չի՞, չեմ սիրում էլի, իմը չի, ու վերջ:
Լավ, չեմ շեղվի թեմայից: Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով պարի հարցում իմ հակապատկերն է:
Անի Դավթյան. մի քիչ կպատմեմ նրա մասին:
Տասնչորս տարեկան է: Կարելի է ասել`պարն Անիի կյանքն է: Պարում է ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե: Ես Անիին տխուր գրեթե չեմ տեսնում: Անընդհատ երաժշտություն է լսում ու պարում:
Երգ
Երգը պարզ հիշվող մեղեդու և վանկերը համապատասխանող նախադասությունների միավորումն է: Այսպես են բնորոշում:
Երգերը տարբերվում են իրարից մի շարք դրսևորումներով: Օրինակ` ժանրերով։ Երգը կարող է կատարվել և մեկ հոգու, և երգչախմբի կողմից։ Երգերը երգվում են և երաժշտական գործիքների նվագակցությամբ, և առանց։
Ինձ շատ են ասում` Միլեն ջան, լավ ես երգում, ձայն ունես գնա վոկալի, բայց չէ՜:
Իսկ օրինակ, Նարեն, որը պատանի թղթակիցներ ցանցի շնորհիվ բավականին հայտնի դարձավ, ուղղակի խելագարվում է երգի համար
Այո, այո, խոսքը այն խուճուճ մազերով աղջկա մասին է:
Նա երգի է հաճախում արդեն հինգ տարի, անընդհատ երգում է ու երգում: Եթե հանկարծակի մեկը սխալվի և ասի` Նար, երգիր, ուրեմն նրա գործերը լուրջ են:
Մի անգամ ես այս սխալն արեցի, մինչև հիմա հիշում եմ.
-Նար ջան, մի բան երգի` լսեմ, լավ ես երգում:
-Հա՞, «Գույները» երգեմ:
Երգեց վերջացրեց, ու սկսվեց շարքը:
Էլ «Մայրիկ»,էլ «Գույներ», էլ «Գարուն», «Թիթեռնիկներ», «Իմ լավ շնիկ»…
Նարեն սիրում է երգը և շատ հզոր ու բարձր ձայն ունի, և ես պարզապես զարմացած եմ իր կամքի ուժի վրա, և հետո էստեղ մի բան էլ կա:
Եթե հանկարծ երգչուհի դառնա, ուրեմն լավ հիշեք. նրա մասին առաջին հոդվածը տեղադրվել է 17-ում, այնպես որ…
Նկարչություն
Նկարչություն. ինչպե՞ս բացատրեմ: Դե բոլորս էլ քաջ գիտենք, թե ինչ է. մատիտ, թուղթ, ռետին, հմուտ ձեռքեր… Այս եմ հասկանում ես նկարչություն ասելիս: Իսկ այ, Ամալյան, հաստատ ինձնից ավելի շատ գիտի նկարչության մասին:
Կտավ, գուաշ, վրձին` ավելացրեց նա: «Սրանց միջոցով ես իրականությունը փոխանցում եմ կտավներին»: Ամալյան առանց նկարելու իր կյանքը չի պատկերացնում:
Նկարում է դեռ մանկուց: Նրան նայելիս ես հասկանում եմ, որ այս աղջիկը պարզապես հանգստանում է նկարելիս:
Ինչպես հասկացաք, ես այդքան էլ բան չեմ հասկանում նկարչությունից:
Բայց այ, մի ասեք`լուսանկարչություն:
Ջան, իմն է, որ կա: Իմը ոչ երգն է, ոչ պարը, ոչ նկարչությունը:
Իմը կինոն, լրագրությունը և լուսանկարչությունն է, որոնց «Մանանայիս» շնորհիվ ծանոթացա և սկսեցի սիրել ամբողջ հոգով:
Լավ է, երբ մարդիկ ստեղծում են իրենց աշխարհը, ինքնաարտահայտվում են, մեզ հաղորդում իրենց հոգու գույները:





-Հիմա գտեք ամեն մեկդ ձեր նմանին:
Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի» պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ, մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…
Հասանք գյուղ, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք որսալ ամենահետաքրքիր պահերը: