Երբ ասում են Գյումրի, բոլորն առաջին հերթին պատկերացնում են մեր բարբառը: Այն շատ հետաքրքիր է և հարուստ: Մեր խոսքում հիմնականում օգտագործում ենք ԿԸ և ԳԸ եղանականիշ մասնիկները. սիրում եմ – սիրեմ գը, խնդրում եմ- կը խնդրեմ :
Ուր էլ գնամ, ինչ մարդկանց մեջ էլ լինեմ, մի քանի նախադասություն խոսեմ, բոլորը միանգամից  հարցնում  են.
-Դու գյումրեցի՞ ես:  Ձեր բարբառը շատ ենք սիրում:
Լինում է ժամանակ, որ ես էլ եմ  ուզում  գրական խոսել հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս  հետ, սակայն իմ գրականը շատ կարճ է տևում.
-Մայրիկ, այսօր գիտե՞ս ինչ եմ ստացել` իննը: Մայրիկ, սոված եմ, հաց դիր ուդեմ, կըխնդրեմ:
Եվ այսպես… Շատ դժվար է թաքնվել մեր բարբառից, սակայն ես չեմ էլ թաքնվում, ընդհակառակը` միշտ  հպարտությամբ եմ խոսում մեր «լեզվով»:
Գյումրեցիները սիրում են մեր բարբառը, բայց գիտեմ նաև մարդկանց, ովքեր խուսափում են բարբառով խոսելուց:
Բազմաթիվ հայտնի գյումրեցիներ խոսել են մեր բարբառով, նույնիսկ ֆիլմերում է օգտագործվել: Առաջին հերթին դերասան Մհեր Մկրտչյանը, ով ծնվել է Գյումրիում: Նա բազմաթիվ դերեր է խաղացել Գյումրիի դրամատիկական թատրոնում, նկարահանվել է շատ ֆիլմերում, որտեղ նույնպես օգտագործվել է Գյումրու բարբառը:
Մեզ հայտնի գրողներից Հովհաննես Շիրազը, թեև ապրում էր Երևանում, նույնպես շարունակում էր խոսել մեր բարբառով, անգամ շատ բանաստեղծություններում օգտագործել է այն:
Կատակասերներ Պոլոզ Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը, Չոպուռ Սուրենը շատ կատակներ են պատմել մեր բառ ու բանով, և հենց հայտնի են եղել իրենց խոսելաոճով: Իսկ այն մարդկանց, ովքեր ամաչում ու չեն խոսում մեր լեզվով, կասեմ.
-Սիրեք ձեր բարբառը, քանզի այն դարերի պատմություն ունի և իր մեջ ամփոփում է մեր պապերի ոգին:
ԸՍԿԱՆԸ…
	
	
Ընկերասեր, խաղաղասեր, բարի, սևաչյա այս կատուն, որին դուք տեսնում եք Մումսիկն է՝  մորաքրոջս կատուն: Այս տարի կլրանա երրորդ  տարին,  ինչ նա ապրում է մորաքրոջս տանը: Մումսիկը  շատ  է սիրում,  երբ խաղում ենք ի ր հետ  և ուշադրություն ենք դարձնում իրեն, իսկ եթե ո՛չ, նա ստեղծում է այնպիսի միջավայր,  որտեղ ուշադրության կենտրոնում ինքն է: Սակայն Մումսիկը ամենաշատը սիրում է մորաքրոջս տղային: Նրա անկողնում է պառկում, ուտում է հաց միայն նրա ձեռքից,  նույնիսկ ֆուտբոլ նայում է իր հետ: 
Հավանաբար բոլորդ դիտել եք Փիթեր Հյուիթի «Գարֆիլդ» ֆիլմը: Մումսիկին մենք նմանեցնում ենք Գարֆիլդին, այդ պատճառով նրան նաև այսպես ենք կոչում: Լավ, անցնեմ բուն թեմային, ինչի մասին ուզում եմ պատմել:
	






Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:
	
	
	